Սևր 2-ը` միջազգային քաղաքականության տրամաբանությամբ

Սեւրի դաշնագրի մասին հրապարակային վերլուծում կամ պայմանագրի հետ կապված իրադարձությունների այժմեականացման որեւե փորձ անպայման անմիջականորեն կապվում է Վիլսոնի իրավարար վճռի հետ: Այստեղ, նախ եւ առաջ կա զուտ իրավական մեկնաբանության հարց: Իրավարար վճիռը ըստ միջազգային օրենքի անբեկանելի է եւ հետեւաբար ուժի մեջ մտնելու կամ չմտնելու խնդիր չի դիմագրավում, այդ պատճառով էլ այսօր կա իրավագիտական մոտեցում, որ իրավարար վճիռը պարզապես չի գործադրվել եւ ոչ թե անվավեր է նկատվել։ Մյուս կողմից, սակայն, կա նաեւ մեկնաբանություն, որ իրավարար վճիռը այս դեպքում տեղադրվում է Սեւրի համաձայնագրի շրջագծում. արդ, եթե Սեւրը իրավականորեն չի վավերացվում եւ փոխարինվում է Լոզանով, հետեւաբար իրավարար վճիռը նաեւ չի ունենում գործադրելիության հանգամանք: Սեւրն ու Լոզանը այս օրերին, անկախ հայկական գործոններից, ստացել են աշխարհաքաղաքական օրակարգի տարողություն: Էրդողանը, եթե մի կողմից բողոքում է Լոզանի դեմ, մյուս կողմից Հունաստանի արտգործնախարարը առիթը բաց չի թողում հիշեցնելու, որ եթե Լոզանից դժգոհում են, ապա կարող են վերադառնալ Սեւրին: Ըստ էության սակայն, Սեւրը Թուրքիայի տարածքային ամբողջականությունը խնդրո առարկա դարձնող միջազգային որոշումն է: Եւ այս դեպքում Սեւրն ու Վիլսոնի իրավարար վճիռը պետք է ընկալել իբրեւ մեկ ամբողջություն: Չմոռանանք, որ այս շրջանակներում սահմանագծվել էր նաեւ Քուրդիստանը, որը նաեւ հայկական դիտակետից կարեւոր է, այն առումով, որ սահմանազատում է Հայաստանն ու Քուրդիստանը եւ այդպիսով լուծում նաեւ մեր պատմական տարածքների պատկանելիության խնդիրը ո՛չ միայն Թուրքիայի, այլ նաեւ քրդերի հետ։ Այս հանգամանքը կարեւոր է, որովհետեւ տարածք առ տարածք քրդերը, վայելելով միջազգային հովանավորություն, փորձում են քարտեզագրել ամբողջական Քուրդիստանը։ Քրդական գործոնը այսօր, բոլոր ժամանակներից ավելի, վերածվել է աշխարհաքաղաքական գործոնի եւ տարածաշրջանում օգտագործվում է իբրեւ խաղաթուղթ այս կամ այն գերտերության քաղաքականության կիրառման ընթացքում։ Սեւրի վերհիշեցումը այս օրերին ամենից առաջ էրդողանական Թուրքիայի մասնատման սպառնալիքն է. այս ուղերձները շատ արագ են ընկալել Անկարայի ղեկավարները, երբ ամեն առիթով խոսում են Թուրքիայի մասնատումը նպատակադրած ուժերի քաղաքականության վտանգների մասին: Այս վտանգների ահազանգումը եթե մի կողմից բացահայտում է որոշ պետությունների ծրագրերը, մյուս կողմից էրդողանական համակարգի կողմից օգտագործվում է `ընդդիմադիր տարրերը չեզոքացնելու համար: Համապատկերը այն է, որ անկախ հայկական գործոնից եւ անկախ մեր բարձրաձայնումներից, Սեւրը թե՛ քաղաքական եւ թե՛ վերլուծական կենտրոնների կողմից այսօր այժմեական երանգներ է ստանում: Եւ պատահական չէ, որ վերջին տասնամյակում հայկական կողմը թե՛ պետական եւ թե՛ հասարակական մակարդակների վրա Սեւրն ու Վիլսոնի վճիռը արծարծում է ամեն պատեհ առիթի: Պետական-հասարակական գնահատականի ամենից հատկանշական բանաձեւումը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ընդունված համահայկական հռչակագրի բաժինն է Սեւրի եւ Վիլսոնի իրավարար վճռի այժմեական իրավաքաղաքական նշանակությունը ընդգծող: Աշխարհաքաղաքական իրադրությունները այնպես կարող են ընթանալ, որ Սեւրի քաղաքական տրամաբանությունը կարող է վերատիրապետել միջազգային հարաբերությունների վրա. Սեւր 2-ի հեռանկարը խիստ արդիական է այսօր միջազգային քաղաքագիտական տրամաբանությամբ: ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նոր Նորքի թաղապետարանի պաշտոնատար 2 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել #ՈՒՂԻՂ․ Տավուշեցիներն իրենց հարցերի լուծումն են ուզում Ռոբերտ Քոչարյանից (video) Վեդիում մանկապղծության գործով մեղադրվող երրորդ անձը կալանավորվել է Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Դու չե՛ս վճարել քո արածների գինը, դրա համար էլ գնում ես այս սարսափելի քայլերին․ Քոչարյանը՝ Նիկոլին (video) Մեր հողերը մի՛ տվեք, հերիք ա․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Ճամբարակում են Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման Առու՛շ, բոյիդ հասնու՞մ է․ Անժելա Թովմասյան (video) «Ամո՛թ, դուք երեք պատերազմ բերողներ եք»․ կռիվ քաղաքացիների ու Արսեն Թորոսյանի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am