Ապագա ՄԻՊ-ը «կտրվեց» ստուգարքից

Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը երեկ խորհրդարանում ստիպված էր փորձության ենթարկվել ու պատասխանել պատգամավորների հարցերին: Միանգամից ասենք ապագա ՄԻՊ_ը ձախողեց փորձությունը, քանի որ չփայլեց որեւէ համարձակ պատասխանով ու հանդես եկավ ՀՀԿ-ականի կարգավիճակով: Զարուհի Փոստանջյանը Թաթոյանից պարզաբանում էր պահանջում Մարտի 1-ի գործի հետ կապված. «Դուք հանձնաժողովում նշեցիք, որ առնչություն եք ունեցել Մարտի 1-ից հետո հատուկ զեկույց կազմելուն: Այդ ժամանակ դուք արդեն տեղյակ էիք Մարտի 1-ի գործերից: Այդ գործով ՀՀ-ում քաղբանտարկյալներ եղե՞լ են, թե՞ ոչ»: Արման Թաթոյանը պատասխանեց, որ Մարտի 1-ի զեկույցին առնչություն է ունեցել բացառապես մասնագիտական քննարկման շրջանակում՝ կապված քրեական դատավարության օրենսդրության վերլուծության հետ. «Քաղաքական մասի հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, քաղբանտարկյալների մասով էլ վերլուծության մեջ առկա է»:Թաթոյանը հստակ պատասխան չէր տվել Լեւոն Զուրաբյանի ավելի վաղ հնչեցրած հարցին, թե Գևորգ Սաֆարյանին կամ Վարդգես Գասպարիին համարո՞ւմ է քաղբանտարկյալ:Թաթոյանը նշեց, որ առաց կոնկրետ հանգամանքներին ծանոթանալու չի կարող գնահատականներ տալ, ընտրվելու դեպքում պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ: Խաչատուր Քոքոբելյանն էլ հարցրեց՝ կա՞ մարդու իրավունքների խախտման հանրային հնչեղության որեւէ դեպք, որ դուք կառանձնացնեիք եւ որի մասին դուք ձեր դիրքորոշումը հայտնել եք: Քաղբանտարկյալներ ՀՀ-ում եղե՞լ են, թե՞ ոչ՝ օմբուդսմենի թեկնածուն նշեց, որ՝ այնքանով, որքանով իմ պրոֆեսիոնալ գործունեությունը առնչվել է, ես նման խնդրի առաջ չեմ կանգնել: Խաչատուր Քոքոբելյանն արձագանքեց՝ փաստորեն գտնում եք, որ ՀՀ-ում մինչ օրս քաղբանտարկյալ չի եղել: Իսկ Հանրային հնչեղության որեւէ կոնկրետ դեպք չնշեց, միայն ասաց, որ քրեակատարողական հիմնարկներում խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հարցրեց ՝ որո՞նք են եղել այն բացթողումները, որոնք խոչընդոտել են օմբուդսմենի ինստիտուտի կայացմանը, Ա. Թաթոյանը պատասխանեց, որ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում պետք է փոփոխություն կատարել՝ հասարակական կազմակերպություններին առավել ակտիվ ներգրավելով ՄԻՊ գործունեությունում, որպեսզի հնարավորություն լինի ՀԿ-ների հետ համատեղ այցելություններ կատարել քրեակատարողական հիմնարկներ:Ա. Թաթոյանը նշեց, որ նախկինում փորձ արվել է խորհուրդ ստեղծել, բայց ՀԿ-ների հետ համագործակցությունը չի ստացվել օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով. «Այն հասարակական ընկալումը չկա քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, ակտիվ համագործակցությունը չկա համընդհանուր, դրա համար էլ երբ խորհուրդ ստեղծվեց, կանոնադրությունը հատատվեց, արդյունավետ չեղավ ներգրավելու պրակտիկան, որովհետև գործնական խոչընդոտների էին հանդիպում»:Էդմոն Մարուքյանին էլ նյարդայնացրել էր, որ Թաթոյանը խմբակցությունների հետ հանդիպել էր, իր՝ որպես որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորի՝ ոչ. «Խորհրդարանն ունի խմբակցություններում չընդգրկված 7 պատգամավոր: ԱԺ-ում կա տրադիցիա՝ ՀՀ վարչապետը կառավարության ծրագիրը քննարկելիս հանդիպում է խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հետ: Գլխավոր դատախազի թեկնածուն, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածուն, Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուն, բոլորը հանդիպել են: Ինչու չի նախաձեռնվել ձեր թեկնածությունը հաստատվելուց հետո նման հանդիպում: Ես կարծում եմ, դա անհարգալից վերաբերմունք է: Դուք չեք ակնկալում այդ մարդկանց ձայնը, այսինքն, այդ մարդկանց հետ հաշվի չեք նստում: Մեկ պատգամավորը 60 հազարից ավելի ընտրողների տարածք է ծածկում, կարող ենք ասել, որ մոտ 420 հազար մարդու դուք չեք հանդիպել»: Արման Թաթոյանը պատասխանեց, որ շատ հարգանքով է վերաբերում Մարուքյանին եւ ոչ հարգալից որեւէ մեկի նկատմամբ իրեն չի դրսեւորում. «Պատրաստ եմ ընտրվելուց հետո պարբերական հանդիպումների թե՛ խորհրդարանական հանձնաժողովներում, թե՛ առանձին պատգամավորների հետ»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր կողմից ավելացրեց, որ երեւի թյուրիմացություն է եղել, որեւէ միտում չի եղել չհանդիպելու: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին հարցրեց՝ նա տեղյա՞կ է լրագրողների ու ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Թաթոյանն ասաց, որ միջադեպին ընդամենն այսօր է ծանոթացել: «Հստակ չեմ տիրապետում: Իհարկե, ընդունելի չէ լրատվամիջոցների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ»,- ասաց Թաթոյանը:«Վաղը ժամը 13:00-ին ԱԺ շենքի մոտ հավաքվելու են քաղաքացիներ ու լրագրողներ՝ այդ միջադեպի նկատմամբ իրենց վերաբերմունքը արտահայտելու: Դուք կմասնակցե՞ք ակցիային»,- Թաթոյանին հարցրեց Էնֆիաջյանը, «Օրենսդրական բազմաթիվ արգելքներ կան, որոնք արգելում են ներկա գտնվել: Պետք է ասեմ՝ ոչ», պատասխանեց Թաթոյանը:Կրկին միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով ասաց, որ Արման Թաթոյանը բողոքի ակցիայի մասնակցելու փոխարեն այդ ժամին պետք է լինի ԱԺ շենքում, որպեսզի նրա ընտրությունն անցկացվի: «Բա կըլնի, ինքը ըստեղ չըլնի, մենք իրա համար քվեարկենք: Հայաստանում ցուցարարների պակաս չկա, այնպես որ եթե պարոն Թաթոյանն այստեղ լինի, ոչ մի պրոբլեմատիկ բան չի լինի»,- հայտարարեց Շարմազանովը: Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am