ԱՄՆ-ը ռազմական պատասխան է պատրաստել ԿԺԴՀ-ի գործողություններին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ռազմական պատասխան է պատրաստել, եթե Փհենյանն անխոհեմ գործողություններ ձեռնարկի: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում: «Ռազմական միջոցներն ամբողջովին պատրաստ են, ամեն բան պատրաստ է կիրառման, եթե Հյուսիսային Կորեան անխոհեմ գործի: Հուսով եմ՝ Կիմ Չեն Ընն այլ ճանապարհ կընտրի»,- գրել է Թրամփը Twitter-ում, հայտնում է РИА Новости -ն:
