Նիկոլն արդեն գիտի՝ ինչ է մոտ օրերս իրեն սպասվում․ ընդդիմադիր (video)

«Տպավորություն էր, որ պետք է ընդդիմության նման հայտարարի՝ այս ամենի մեղավորը իշխանությունն է և պետք է հեռանա․ մնում էր դա ասեր, և դրանով կամբողջացվեին այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմության միտինգներում»,- նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ գնահատելով վերջին օրերին Ալիևին ուղղված Փաշինյանի ուղերձների հռետորաբանությունը։

«Փաշինյանը կրկնում է նույն բառերը, արտաբերում նույն տերմինները, որոնք հնչում են ընդդիմության հանրահավաքների ժամանակ․ նախ՝ տեսականորեն տպավորություն է , որ էս մարդը նոր է հասկացել ինչ է կատարվում մեր երկրում․ հայկական ռադիոն մի անեկդոտ ուներ՝ «Повторяем для тупых», հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը 2 տարի հետո է հասկացել, նշանակում է՝ իրեն անհրաժեշտ էր բազմակի կրկնություններով նույն բանը լսել, որ հասկանար, տեղ հասներ։ Ցավոք, եթե ինքն իրեն նույնացնում է այդ «հարիֆի» կարգավիճակում գտնվելու հետ, դա մեր երկրին էլի ձեռք չի տալիս։ Չնայած՝ ոչ մի անգամ չեմ համակերպվել ու համաձայվել այն մտքին, որ այստեղ գործում է անկարողույթունը, անփորձությունը․ միշտ ասել եմ ու ասելու եմ , որ սա ծրագրավորված դավաճանություն է ժողովրդին և երկրին»,- վստահեցնում է պատգամավորը։

«Տպավորություն էր, որ հեսա պետք է հայտարարի՝ այս ամենի մեղավորը իշխանությունն է և պետք է հեռանա․ մնում էր դա ասեր, որովհետև պակաս ոչինչ չհնչեց, ինչ հնչում է ընդդիմության միտինգներում»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

«Փաշինյանը մեղավոր է փնտրում․ առավել քան համոզված եմ, որ Ալիևի և իր մեջ կան բազմիցս բանավոր պայմանավորվածություններ, և Նիկոլը շատ լավ գիտի, թե՝ առաջկայում ինչեր են սպասվում և դրանով մեղավոր է նշանակում նաև իր թիմակիցներին։ Վաղը կամ մյուս օրն ասելու է՝ ես ձեզ զգուշացրեցի, որ Ալիևի հոխորտանքից վատ բաներ է հնչում, լավ, ես չհասկացա, դուք ինչո՞ւ իմ հետ համաձայնեցիք։ Իր թիմակիցների վրա է մեղքը բարդելու և թող այդ մասին մտածեն ՔՊ-ականները»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

դիտվել է 608 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am