«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, տեւական ժամանակ է՝ նիստեր չի անում եւ մարդկանց չի հրավիրում՝ լսելու, բացահայտումներ անելու:
Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանձնաժողովին մեծ թվով փաստաթղթեր է ուղարկել, որոնք ուսումնասիրման ենթակա են: Եվ հենց դա է պատճառը, որ տեւական ժամանակ է՝ նիստեր չեն հրավիրվում, քանի որ հանձնաժողովի փորձագետները չեն հասցրել այդքան մեծ ծավալի փաստաթղթերն ուսումնասիրել հետագա գործընթացները կազմակերպելու համար:
Մյուս կողմից՝ նկատենք, որ այստեղ խնդիրը ոչ միայն ժամանակն է, այլեւ այդ հանձնաժողովի անդամների եւ փորձագետների պրոֆեսիոնալիզմը, քանի որ հանձնաժողովը կառուցված է բացառապես իշխանության անդամներից, իսկ իշխանական գործիչները իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով վաղուց են հայտնի:
Ու թեեւ տեւական ժամանակ է՝ ոչինչ չի արվում, այնուամենայնիվ, հանձնաժողովի գործունեության ժամկետն է սպառվում: Իհարկե, մի անգամ այդ ժամկետը վեց ամսով երկարաձգվել է եւ, ըստ էության, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործողության ժամկետի ավարտին քիչ ժամանակ է մնացել՝ ընդամենը 5 ամիս: Ի՞նչ կհասցնեն պարզել այդ ժամանակում»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը