Փորձենք հասկանալ, թե ինչու՞ 12 երկիր «շնորհավորեցին» Ադրբեջանին նոյեմբերի 9-ի «հաղթանակի» կապակցությամբ

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ը Ադրբեջանը տոնում է, որպես «հաղթանակի օր», երկու տարի առաջ այդ օրը կնքվեց կրակի դադարեցման հայտնի համաձայնագիրը, որի արդյունքում Ադրբեջանը ստացավ իր հաղթանակի հայտնի արդյունքները: Այդ օրվա կապակցությամբ Ադրբեջանը ջանք չի խնայում, որ համոզի այլ երկրներին, որպեսզի իրենց «շնորհավորեն» այդ կապակցությամբ: Ինչպես օրինակ մայիսի 9-ին Ռուսաստանին շնորհավորում են այլ երկրների ղեկավարները: Ճիշտ է, ռուս-ուկրաինական պատերազմից իրավիճակ է փոխվել, սակայն շնորհավորանքի իմաստն Մոսկվայի համար մնացել է:

Եվ այսպես այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանին հաջողվեց 12 երկիր համոզել, որ այդ օրվա առթիվ իրեն «շնորհավորեն»։

Այդ երկրներն են՝

-Թուրքիան

-Թուրքմենիստանը

-Ղազախստանը

-Ուզբեկստանը

-Բելառուսը

-Պակիստանը

-Իրանը

-Ալժիրը

-Հունգարիան

-Մեծ Բրիտանիան

-Իտալիան

-Իսրայելը

Փորձենք հասկանալ, թե ինչու վերը նշված երկրները որոշեցին «շնորհավորել» Ադրբեջանին «հաղթանակի» կապակցությամբ:

Թուրքիա

Թուրքիայի «շնորհավորանքի» պատճառը հասկանալի է: Դեռ ավելին, այդ պատերազմում Թուրքիան փաստացի ուղղակի է մասնակցել, աջակցելով Ադրբեջանին:

Թյուրքալեզու երկրները

Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի «շնորհավորանքները» նույնպես հասկանալի են: Նրանք թուրքալեզու երկրների միության անդամ են և «շնորհավորել են» իրենց մյուս անդամին՝ Ադրբեջանին, այդ կապակցությամբ:

Իրենց «շնորհավորանքը» կրում է ավելի շատ սիմվոլիկ բնույթ, քանզի բացի այդ քայլից նրանք ոչ մի այլ գործոնով չեն աջակցում Բաքվին: Իհարկե, դա չի նշանակում, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այդ երկրների հետ չպիտի աշխատի։ Բացի այդ հետաքրքիր է, որ այդ շարքում բացակայում է Ղրղզստանը, ինչը նույնպես պետք է հաշվի առնվի, վերջինիս հետ հարաբերությունները խորացնելու նպատակով:

Բելառուսը

Բելառուսի «շնորհավորանքը» պայմանավորված է անձնական գործոնով, այն է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձնական լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դա պայմանավորված է հիմնականում այն հանգամանքով, որ տարիներ առաջ Մոսկվայի և Մինսկի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամի ժամանակ Ալիևը աջակցեց Լուկաշենկոյին, որի մասին էլ Բելառուսի նախագահը միշտ հիշեցնում է և հայտարարում, որ Ալիևի այդ աջակցությունն նքը երբեք չի մոռանա:

Պակիստանը

Պակիստանի աջակցությունը Ադրբեջանին կրում է քաղաքական և գաղափարական բնույթ: Այդ երկիրը ունենալով կոնֆլիկտ Հնդկաստանի հետ, միշտ հայտարարել է, որ այլ երկրների կոնֆլիկտի շուրջ կողմնորոշվելու է կրոնական եղանակով: Այդ տեսանկյունից նա նույնիսկ չի ճանաչում Հայաստանը, որպես պետություն: Ի դեպ նույն դիրքորոշումն ունի Պակիստանը նաև Իսրայելի հանդեպ:

Իրանը

Իրանի կողմից «շնորհավորանքը» կրում է առավելապես ձևական բնույթ: Իրականում Իրանը դժգոհ է այդ պատերազմի արդյունքներից, բայց չի կարող հրապարակավ խոստովանել դա, հաշվի առնելով, որ մի կողմից նա մահմեդական երկիր է, մյուս կողմից իր երկրում ապրում են տասնյակ միլիոնավոր ադրբեջանցիներ:

Ալժիրը

Ալժիրի կողմից այդ «շնորհավորանքը» անսպասելի էր, և այդ առումով Հայաստանը աշխատանքի մեծ տեղ ունի, քանզի Ալժիրի կողմից Ադրբեջանին նման ռեվերանս կատարելը շատ զարմանալի է, մանավանդ որ բացի այդ երկրից որևէ այլ արաբական պետություն նման քայլի չի դիմել:

Հունգարիան

Հունգարիայի «շնորհավորանքը» հասկանալի է, քանզի այդ երկրիը սերտ կապեր է հաստատել Թուրքիայի հետ և թյուրքալեզու երկրների միությունում ունի դիտորդի կարգավիճակ: Այսինքն հունգարացիներն իրենց համարում են էթնիկապես թյուրքալեզու ժողովուրդներին մոտ ազգ և կարծում են, որ իրենց արտաքին քաղաքականությունում պետք է որդեգրեն այդ երկրների հետ հնարավորինս միասնական դիրքորուշ տարբեր հարցերում:

Իտալիան

Ինչ վերաբերվում է Իտալիայի «շնորհավորանքին», ապա այդ երկիրը ադրբեջանական գազի սպառման շարքում պատկառելի դեր ունի և չի ամաչում բացահայտ աջակցել Բաքվին տարբեր հարցերում: Հայաստանը այդ երկրի հետ նույնպես աշխատելու մեծ անելիքներ ունի:

Մեծ Բրիտանիան և Իսրայելը

Ինչ վերաբերվում է Մեծ Բրիտանիային և Իսրայելին, ապա այդ երկու երկրները երբեք չեն թաքցրել, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում աջակցում են Բաքվին: Իսրայելի պարագայում դա պայմանավորված է իրանական գործոնով: Իսրայելում ցանկանում են տեսնել ուժեղ Ադրբեջան, որպեսզի վերջինս իր գործոնով փորձի միջամտել Իրանի ներքին գործերի մեջ, «արթնացնելով» իր իրանցի հայրենակիցների մեջ ազգային զարթոնքի գործոնը:

Իսրայելի վերջնական նպատակը Իրանի կազմաքանդումն է, և այդ իսկ պատճառով այդ երկիրը միշտ աջակցելու է Ադրբեջանին, անկախ ամեն ինչից:

Մեծ Բրիտանիայի պարագայում գործում են թե տնտեսական, և թե քաղաքական գործոնները: Բրիտանիան այլևս գերտերություն չէ, չունի մեծ առաքելություն և ուրեմն կարող է, ի տարբերություն ԱՄՆ-ի, բաց ձևով աջակցել բռնատիրական ռեժիմներին այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն իրեն չի կարող թույլ տալ: Վերջինս հրապարակավ չի աջակցում Բաքվին, այդ դերը վերապահելով Լոնդոնին, քանի որ այդ քայլով նա կարող է կորցնել իր հեղինակությունը Հայաստանում, Հունաստանում, քրդերի մոտ: Իսկ Վաշինգտոնը չի ուզում կորցնել իր համբավը վերը նշված ժողովուրդների մոտ և այդ իսկ պատճառով էլ իր տեղը դա կատարում է Մեծ Բրիտանիան:

Պետք է արձանագրել, որ վերը նշված «հաղթանակի» կապակցությամբ «շնորհավորանքները» ցույց տվեցին, որ Ադրբեջանին չի հաջողվել իր արտաքին ոլորտում հասնել հաջողության:

Նախ Իրեն չեն շնորհավորել Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Այն երկրները, որոնք միջնորդության առաքելություն են կատարում:

Ադրբեջանին չեն շնորհավորել Վրաստանն ու նույնիսկ Ուկրաինան: Իսկ դա նշանակում է, իրենց Վաշինգտոնից են հորդորել չկատարել նման քայլ: Քանզի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կուզեր գնալ այդ քայլին:

Ադրբեջանին չեն շնորհավորել Եվրոպայի երկրների ճնշող մեծամասնությունը: Աֆրիկայից ոչ մի մահմեդական երկիր նույնպես չի շնորհավորել Բաքվին: Ավելին, արաբական երկրները նույնպես չեն միացել այդ «շնորհավորանքներին», ինչը նշանակում է, որ Ադրբեջանի այն թեզը, թե իբր իրեն աջակցում է ողջ մահմեդական աշխարհը՝ բլեֆ է: Իսլամական երկրների ամեն տարվա արձանագրումները կրում են սիմվոլիկ բնույթ: Նույնիսկ Սաուդյան Արաբիան, ով չունի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ, նույնպես չի շնորհավորել Ադրբեջանին, ինչը իսկական քաղաքական ապտակ է Ալիևի համար:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանին «շնորհավորանքների» այդ քարտեզը ցույց է տալիս, որ մեր վիճակը աշխարհում այդքան էլ վատ չէ: Իսկ եթե Հայաստանը լրջորեն աշխատի դիվանագիտական հարթակներում, ապա կարող է ավելի տպավորիչ արդյունքների հասնել, ինչը ուրախացնող գործոն է:

Սա է իրականությունը:
zham.am

դիտվել է 2633 անգամ
Լրահոս
Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ Զանգը հնչեց․ հերթը հայ ընտրողինն է․ Արթուր Խաչիկյան Երևանի ամենացավոտ ու հրատապ խնդիրներից է գույքահարկը․ տնտեսագետ Ուկրաինական ԱԹՍ–ն հшրվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը 13-րդ օրն է՝ հացադուլի մեջ է. չպետք է լինեն «իմ ու քո քաղբանտարկյալներ». Վրթանեսյան Պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար. Քոչարյան «Ճոճանակ». Ռուսաստանի ԱԳՆ-ում նշել են եվրոպացի քաղաքական գործիչների «հակասական» հայտարարություններն Ուկրաինայի հարցի վերաբերյալ Փաշինյանը նախապես տեղյակ է եղել պատերազմի մասին. Արշակ Կարապետյանը հատվածներ է հրապարակել իրենց նամակագրությունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am