«ԱՄՆ-ում ավարտվեցին միջանկյալ ընտրությունները, ովքե՞ր են հաղթել և մեզ դրանից ի՞նչ»․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱՄՆ-ում ավարտվեցին միջանկյալ ընտրությունները։ Ի՞նչ արդյունքներ են գրանցվել, ովքե՞ր են հաղթել և մեզ դրանից ի՞նչ։

Ընդհանուր պատկերը

1. ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են անցկացվում նախագահի ղեկավարման 4 տարիների միջակայքում: Սովորաբար միջանկյալ ընտրություններում գործող նախագահի կուսակցությունը պարտվում է և սա դարձել է պրակտիկա վերջին տասնամյակներում։

Այս պահին Ներկայացուցիչների պալատը վերցնում են հանրապետականները։ Սենատում ամենայն հավանականությամբ իրենց դիրքերը կպահպանեն դեմոկրատները՝ մեկ կամ երկու ձայների տարբերությամբ (այդ թվում փոխնախագահի ձայնի)։ Չնայած դեռ որոշ նահանգներում հաշվարկներ են գնում, սակայն պատկերն ամբողջանում է։

2. Բայդենի գործերն իհարկե բարդանում են, բայց ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա սա էական ազդեցություն չի ունենա, այն առավելապես կկրի ներքաղաքական բնույթ։

3. Թրամփը «կիսագոհ է» ընտրությունների արդյունքներից, բայց ամենայն հավանականությամբ առաջիկայում կհայտարարի նորից ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին։

Մեզ հետաքրքրող հարցերից կառանձնացնեմ մի քանիսը

1. Ուկրաինային աջակցելու որոշումը այս ընտրությունների արդյունքում չի փոխվի։ Հակառուսական գիծը Վաշինգտոնի քաղաքական իստեբլիշմենտի համար կոնսենսուսային է, երկու կուսակցություններում էլ, որոշ բացառություններով, կիսում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ աջակցելու քաղաքականությունը։ Չարժե սպասել լուրջ փոփոխությունների Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության մեջ։

2. Փենսիլվանիայում պարտվեց հանրապետական Մեհմեդ Օզը, ով Էրդողանի լավագույն բարեկամներից էր և լուրջ կշիռ կունենար Սենատում հայտնվելու պարագայում։ Այս գործում անգնահատելի էր մեր համայնքի և լոբբիստների համակարգված աշխատանքը։

3. Պարտվեց նաև թուրքական և ադրբեջանական հանձնախմբերի նախագահ կոնգրեսական Չեբոթը։ Չնայած այս տանդեմը նոր բարեկամ կգտնի Պալատում, բայց դա ժամանակատար գործընթաց է։

Նենսի Փելոսին այլևս խոսնակ չի լինի

4. Այս ընտրությունների արդյունքում Փելոսին կկորցնի իր դիրքը, որպես Պալատի խոսնակ։ Չեմ էլ կարծում, որ նա կցանկանա մնալ որպես շարքային կոնգրեսական, ամենայն հավանականությամբ, ինչպես պնդում են ամերիկյան ԶԼՄ-ները նա կնշանակվի դեսպան և դուրս կգա քաղաքականությունից։ Նորից եմ պնդում, որ Փելոսիի հայաստանյան այցի կարևորագույն շարժիչ ուժերից էր անձնական վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչպես նաև «Farewell Trip» ունենալու ցանկությունը, Ցեղասպանության թանգարանը տեսնելը, ինչի մասին բազմիցս ասել է իր հայ բարեկամներին և ընտրողներին։ Ցեղասպանության ճանաչման հարցում նա մեծ ներդրում ուներ և Հայաստան այցելելու համար սա կարևոր նախադրյալ էր։ Այսինքն՝ անձնական մոտիվացիան էր հիմնական շարժիչ ուժը, դրա համար էլ նա որոշեց իր «weekend»-ն անցկացնել Հայաստանում, թեկուզև պաշտոնական այցի տրամաբանության ներքո։

5. Նորաթուխ կոնգրեսական ունենաք Նյու Ջերսիից։ Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեզի որդին է՝ Բոբ Մենենդեզ կրտսերը»։

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am