Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
Ինչպես հաղորդվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն օգոստոսի 11-ին մեկնել է Մոսկվա: Այցի շրջանակում Հասանովը մասնակցելու է «Բանակային միջազգային խաղեր-2017» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը:
