ԱՄՆ-ը Քուվեյթին հանձնել է Բեն Լադենի «հոգևոր խորհրդականին»
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը հայտարարել է Գուանտանամոյի բանտի բանտարկյալներից մեկին Քուվեյթին վերադարձնելու մասին։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնը։ Վերջինիս հաղորդմամբ՝ ԱՄՆ միջգերատեսչական հատուկ հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ 38-ամյա Ֆաեզ Մոհամեդ Ահմեդ ալ-Կանդարին այլևս սպառնալիք չի ներկայացնում երկրի անվտանգության համար, և որ այժմ նրան նպատակահարմար չէ Գուանտանամում պահելը, ուր նա անցկացրել է 13 տարի։ Պենտագոնն ընդգծել է, որ այդպիսով ներկա դրությամբ Գուանտանամոյի բանտում պահվում է 104 բանտարկյալ։ Ալ-Կանդարին համարվում էր «Ալ-Քաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենին մոտ կանգնած անձնավորություն և կարող է հանդիսացած լինել նրա «հոգևոր խորհրդականներից» մեկը։
