Հանրապետության հրապարակի շենքերը դատարկ են եւ շուտով կդառնան վթարային

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության հրապարակը՝ հարակից շենքերով, անցյալ դարի սկզբից մեր քաղաքի ճարտարապետական հպարտությունն է եղել, թամանյանական Երեւանի գլուխգործոցը։ Այսօր շենքերի մի մասն անգործության է մատնված եւ աստիճանաբար վթարային է դառնում։

Պետությունը կա՛մ արդեն ազատվել է դրանցից՝ վաճառելով այս կամ այն մեծահարուստին, կա՛մ էլ ուզում է ազատվել։ Կենտրոնական փոստի շենքը, օրինակ, մի քանի անգամ է դրվել աճուրդի, բայց այդպես էլ գնորդ չի գտնվել։ Այն շարունակում է մնալ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռին։


ԱԳՆ նախկին շենքն ավելի քան 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով 2012 թվականին գնեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Այսօր այն վատ վիճակում է եւ շուտով վթարային կդառնա։ Երեւանի սրտում գտնվող շենքն անգործության է մատնված, թեեւ արգենտինահայ գործարարը ժամանակին մեր կառավարությանը խոսք էր տվել այդտեղ 5-աստղանի հյուրանոց կառուցել։

Մեր կառավարությունն էլ, ի դեմս պետգույքի կառավարման վարչության այն ժամանակվա ղեկավար Արման Սահակյանի, շատ ուրախացած, որ շենքը շուկայականից մոտ երեք անգամ թանկ է վաճառվում, հաճույքով հավատացել էր Էռնեկյանի «մորս արեւին» ու առանց որեւէ պայման դնելու, առանց իրացման վերջնաժամկետ նշելու 14 հազար քմ տարածքով անշարժ գույքը տվել էր Էռնեկյանի «Տանգո» ընկերությանը։

Այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ մամուլում։ Բայց կառավարությունը թքած ունեցավ հանրության կարծիքի վրա եւ իր արածն արեց։ Միակ պահանջը, որ դրվել էր, շենքի պահպանությունն էր, այն էլ՝ միայն արտաքին տեսքի, իսկ փոփոխության դեպքում՝ համաձայնեցումը մշակույթի նախարարության հետ, քանի որ ԱԳՆ նախկին շենքը պատմամշակութային ժառանգություն է եւ հուշարձան:

1 տարի անց Էռնեկյանը նոր խոստում տվեց՝ ոչ թե 5-աստղանի հյուրանոց, այլ Հանրապետության հրապարակի այդ շենքում թանգարան է կառուցելու։ Նորից ոչինչ չարվեց։ Հեղափոխությունից հետո էլ՝ արդեն 2018 թվականին, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրիոլաբեիտիան հայտարարեց, որ ԱԳՆ նախկին շենքում «Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանն» ուզում է նոր բիզնես կենտրոն կառուցել։ Սա արգենտինահայ հեքիաթասացի արդեն երրորդ խոստումն էր։ «Նախագիծը թույլ կտա ավելացնել Հայաստանում արգենտինական ներդրումների ծավալները»,- ասել էր դեսպանը։

Բայց 4 տարում կրկին որեւէ շարժ չեղավ։ Շենք ներս չեն թողնում, վթարային է դարձել այն, թե ոչ, արդյոք իրականացվե՞լ են պահպանության ծախսերը, տաքացվո՞ւմ է շենքը, թե ոչ՝ հայտնի չէ։ Մեր տեղեկություններով, այժմ շենքը չշահագործվելու հետեւանքով փլուզման վտանգի առաջ է։ Քաղաքապետարանում չգիտեն, թե կա՞ արդյոք նախագիծ՝ շենքի վերակառուցման հետ կապված, այնտեղից մեզ ուղարկում են պետգույքի կառավարման կոմիտե՝ որպես տվյալները հավաքագրող մարմին, իսկ կոմիտեից ասում են, որ, իրենց տեղեկություններով, որեւէ նախագիծ՝ ԱԳՆ նախկին շենքի հետ կապված, ներկայացված չէ։

Չնայած Էռնեկյանի բիզնեսներին մոտ կանգնած աղբյուրները հավատացնում են, որ մեկ տարի առաջ նախագիծ է ներկայացվել քաղաքապետարանին, սակայն այն քնեցվել է։ Ինչո՞ւ Էռնեկյանը չի կատարել խոստումները, ԱԳՆ շենքն ինչո՞ւ չի շահագործվում։ «Բիզնես է: Մի օր մի լավ բան կանի»,- ասում է արգենտինահայ գործարարի «Զվարթնոց» օդանավակայանում երկար տարիներ աշխատած հասարակության հետ կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը։ Այնպես չէ, որ գործարարը փող չունի, բիզնեսի գործերը վատ են, ու դա է պատճառը, որ չի կատարում Հայաստանի Հանրապետությանը տված խոստումը։

Դանդաղ մահվան է դատապարտված նաեւ Հանրապետության հրապարակում գտնվող Արհմիությունների նախկին շենքը։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի նախկին պետ Միքայել Փիլիփոսյանը երկար պայքարեց, բայց չկարողացավ պահել իր շենքը։ Այն 2004-2005 թվականներից մաս-մաս օտարվել է, իսկ վերջնական գնորդը մոսկվաբնակ գործարար, «Հայյաթ» հյուրանոցի սեփականատեր Մուրադ Սարգսյանն էր։ 2008-ին ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիան տեղափոխվեց «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենք, որը եւս հանգուցյալ Մուրադ Սարգսյանն էր գնել։

Արհմիության շենքը, այսպես ասած, փոխանակեցին «Էրեբունի» հյուրանոցի տարածքի հետ։ «Արհմիությունները ձեռք բերեցին Մուրադից շենքը, նորոգեցին ու նստեցին այնտեղ։ Հիմա էլ այնտեղ են։ Կիսատ-պռատ բաներ էին մնացել, Մուրադի մահից հետո նրա եղբայրը՝ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, այդ գործարքն ավարտեց։ Մամուլում կարդում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն է վաճառել եւ այլն։

Իրականում նա ոչ մի կապ չունի էդ շենքի վաճառքի հետ, բացարձակ հերյուրանք է։ Դա Մուրադ Սարգսյանի ընտանիքի սեփականությունն է»,- ասում է Մուրադ Սարգսյանի հին ընկերներից մեկը, ով մոտ է նրանց ընտանիքին։ ՀԱՄԽ-ի շենքը ներկայում մեջ-մեջ է արված մի քանի տնտեսվարողների միջեւ՝ Z group, Senior, Converse Bank։ Բայց ամբողջությամբ անգործության է մատնված։ Այնտեղ աշխատում էր հոլստեյն, որը նախկինում հանդիպումների վայր էր։ Բայց հիմա ամբողջ շենքը դատարկ է, ո՛չ հանդիպումների վայրն է աշխատում, ո՛չ հոլստեյնը կա, ո՛չ էլ՝ «Senior» հյուրանոցը։ 2016 թվականից շենքը դատարկ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 591 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am