«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը փորձում է հեղինակավոր դատավորների հետ հարաբերությունները կարգավորել ու, դեռ ավելին, նրանցից որոշների օգնությանն է դիմել:
Քանի որ նախատեսված է հանդիպումների շարք ՀՀ բոլոր դատարանների դատավորների հետ, ԲԴԽ նախագահը մինչ այդ՝ պալատ-պալատ հանդիպումները դիմել է հեղինակավոր դատավորներին, որպեսզի նրանք կարգավորեն խնդիրը, եւ իր հետ հանդիպման ժամանակ դատավորները չհարձակվեն իր վրա, չճնշեն: Արդյունքում մի քանի դատավորներ ներքին կարգով իրավիճակը հարթել են, եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քրեական ոլորտը քննող եւ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորների հետ հանդիպումը անցել է հանդարտ մթնոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Կարեն Անդրեասյանի հանդիպումներից նեղսրտած են մնացել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորները:
Բանն այն է, որ Վճռաբեկի դատավորների հետ հանդիպմանը Անդրեասյանը դրական գնահատական է տվել քրեական պալատի գործունեությանը միգուցե այն պատճառով, որ արդարացնում են քաղաքական իշխանության հույսերը, իսկ, ահա, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորների հետ հանդիպմանը ԲԴԽ նորանշանակ նախագահը «հաթաթա» է տվել եւ ակնարկել՝ կոռուպցիոն դրսեւորումներ կան, որոնցով պետք է զբաղվել»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը