«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից հետո Արցախում քաղաքական տրամադրությունների լուրջ փոփոխություններ են եղել։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ փոփոխություններ են տեղի ունեցել նաև հանրային հատվածում։
Մեր տեղեկություններով, Արցախում ընթացող ակտիվ քաղաքական գործընթացները, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ առաջիկայում արցախյան քաղաքական տիրույթում գլխավոր դերակատարը դառնալու է Ռուբեն Վարդանյանը։ Հավելենք նաև, որ այս օրերին Արցախում է գտնվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը. մեր ունեցած տեղեկություններով, Սարգսյանը Արցախում, որպես կանոն, հանդիպում է ընկերներին, մարտական ընկերներին ու արցախյան բարեկամներին, սակայն այլ բնույթի քննարկումներ նույնպես ունենում է։
Նշենք, որ հանդիպումների ժամանակ նրան մշտապես ուղեկցում է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված հանրահավաքին Արցախից նույնպես լուրջ ներկայություն է լինելու»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը