Փիառ, միֆ, հեքիաթ. առանց ջրելու կրթության և գիտության ծառը պտուղներ չի տա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե յուրաքանչյուր հարմար առիթի Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե աշխատաշուկայում ռեկորդներ են սահմանվում, նոր աշխատատեղեր են ստեղծվում և բարձրացվում են աշխատավարձերը։ Այս համատեքստում հետաքրքրական է, որ նա վերջին շրջանում հատուկ կենտրոնանում է ուսուցիչների աշխատավարձի թեմայի վրա։ Անգամ հայտարարում է, թե ուսուցիչը պետք է մինչև 800 հազար, նույնիսկ 1,2 մլն դրամ գումար ստանա։

Կարող է թվալ, թե կառավարությունն ինչ հրաշալի գործ է կատարում, որ ուսուցիչների աշխատավարձն աննախադեպ բարձրացնելու ճանապարհով է գնում, բայց իրականում խոսքն ավելի շատ փիառի, քան աշխատավարձի իրական բարձրացման մասին է։ Նախ՝ աշխատավարձի բարձացման համար ուսուցիչները պետք է ատեստավորման մասնակցեն, սակայն նրանց ընդամենը 10 տոկոսն է մասնակցել, բայց նույնիսկ մասնակցությունը դեռ բավարար չէ, քանի որ անհրաժեշտ է համապատասխան բալեր հավաքել անցնելու համար։


Ստացվում է, որ իշխանությունները բարձրացնում են 10 տոկոսից էլ քիչ ուսուցիչների աշխատավարձը, ընդ որում՝ ակնհայտ է, որ նշյալ 800 հազար դրամը պարզապես միֆ է, հեքիաթ։ Իսկ ինչո՞ւ 90 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը: Բանն այն է, որ եթե նրանք չեն անցնում այն, ապա կանգնում են հեռացման կամ իրենց մասնագիտական գործունեության դադարեցման վտանգի տակ։ Մյուս կողմից էլ՝ ատեստավորման անցկացման համար բարդ ու խրթին թեստեր են կազմվում, որպեսզի այդ գործընթացը չգրավի ուսուցիչներին։

Կարճ ասած՝ այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ աշխատավարձի իրական ու համատարած բարձրացում չլինի։ Մասնագետները նաև նշում են, որ այդ թեստերի լրացումը կրթության արդյունավետության ու մակարդակի հետ ընդհանրապես կապ չունի, ուսուցիչը կարող է անգամ դոկտոր-պրոֆեսոր լինել և թեստը առանց որևէ սխալի լրացնել, բայց չկարողանա իր գիտելիքները պատշաճ ու հասկանալի ձևով մատուցել աշակերտներին։

Այդպիսով կրթության որակի հարցը երկրորդական պլան է մղվում։ Իսկ որակի բարձրացման համար նախ պետք է կրթության և գիտության մեջ լուրջ ներդրում կատարել, որպեսզի հնարավոր լինի արդյունք ստանալ։ Օրինակ՝ անհրաժեշտ է բարձրացնել ուսուցիչների մասնագիտացումը, նրանց հետ աշխատանքներ տանել, սովորեցնել ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները, իսկ հետո պահանջել, որ անցնեն ոչ թեստային համապատասխան ատեստավորում, որտեղ կներառվեն ոչ միայն նրանց գիտելիքները, այլև դասավանդման արդյունքները։ Նույնը վերաբերում է գիտնականների աշխատավարձի բարձրացման թեմային։ Եթե իշխանությունները մի փոքր, ոչ շոշափելի չափով բարձրացնում են գիտնականների աշխատավարձը, ապա այդ աշխատավարձի մակարդակին հասնելու կամ պահելու համար այնպիսի բարդ ու անտանելի պահանջներ են ներկայացնում, որ գիտնականը կարող է նախընտրել փոխել իր գործունեության ոլորտը, քանի որ այլ աշխատանքում ավելի քիչ ջանքերով հնարավոր է ավելի շատ վաստակել։ Մանավանդ երիտասարդների համար այդ դեպքում գիտությունը դառնում է ոչ գրավիչ։

Օրինակ՝ նրանք ավելի շատ կարող են նախընտրել ներգրավվել պարեկային ծառայության շարքերում, քան մուտք գործել գիտության ոլորտ։ Բացի այդ, երբ երիտասարդները տեսնում են, որ պատահականության բերումով պաշտոնյա դարձածներից շատերը, որոնք համապատասխան փորձ ու գիտելիքներ չունեն, ահռելի չափերի պարգևավճարներ են ստանում, նրանց աչքում գիտությունն ու կրթությունը կորցնում են իրենց արժեքը։ Եվ այս իրողությունը մեծապես ազդում է հայկական գիտության մակարդակի վրա։ Այնինչ, եթե իրապես ցանկություն լիներ գիտությունը զարգացնելու, ապա նախ՝ ներդրում կարվեր գիտության ոլորտում, կբարձրացնեին գիտնականների մասնագիտական և մրցակցային որակները, իսկ հետո կչափեին ներդրումների արդյունքները։ Այլապես այնպես է ստացվում, որ, պատկերավոր ասած, իշխանությունները չեն ցանկանում այսօր հողի մեջ սերմեր ցանել, որպեսզի որոշ ժամանակ անց բերք ստանան, այլ առանց ցանքսի կրթության ու գիտության ոլորտում ցանկանում են միանգամից բերքահավաք կատարել, ինչն անհնար է։

Ամբողջ աշխարհում այսօր կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիական ձեռքբերումները առաջնահերթ նշանակություն են ստացել, պետությունների միջև անգամ մրցակցություն է ընթանում առաջնության դափնիին հասնելու համար։ Ապագա չունի այն պետությունը, որտեղ ուսուցիչն ու գիտնականը ամենահարգված մասնագետներից չեն։ Իսկ աշխարհաքաղաքական բարդ վիճակում գտնվող Հայաստանի դեպքում այս խնդիրն ուղղակի առաջնային նշանակություն ունի։ Եթե չենք ուզում, որ Հայաստանը տարածաշրջանում ընդհանրապես լուսանցք մղվի, պետք է ոչ թե մակերեսային, այլ լրջորեն զբաղվել այս հարցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am