Եթե մեզ մոտ վերահաշվարկ է եղել, ապա միայն՝ անհանգստությունները փարատելու համար․ այնպես չէ, որ Փաշինյանի շուրջ հավաքվածները բոլորը սուրբ են․ Հովիկ Աղազարյան

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեի վերահաշվարկի արդյունքում փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը եւ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից` տեղը զիջելով Արսեն Թորոսյանին եւ Արմեն Փամբուխչյանին։ Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում չեն պատրաստվում խոստովանել վերահաշվարկի մասին, եւ դա ներկայացվելու է որպես վերջիններիս կողմից ինքնաբացարկ։ Զրուցել ենք վարչության անդամի թեկնածու Հովիկ Աղազարյանի հետ, ով, ի դեպ, երեկ միակ ՔՊ-ականն էր, որ պատասխանեց մեր զանգերին։

- Պարոն Աղազարյան, ինչպե՞ս կգնահատեք, որ ՔՊ-ում վարչության ընտրությունները կեղծվել են, եւ վերահաշվարկի արդյունքում փոխվել է վարչության կազմը։

- Ես պաշտոնական տեղեկատվություն չունեմ, հետեւաբար, չեմ կարող որեւէ գնահատական տալ, լսել եմ լրատվամիջոցներից եւ կուսակցական ընկերներից, բայց դա պաշտոնական տեղեկատվություն չէ։ Երբ համապատասխան օղակը կհայտարարի մեզ այդ մասին, այն ժամանակ կկարողանանք խոսել։ Թե չէ հիմա․․․

- Դե, փաստորեն, տարբեր օղակներից լսել եք, բայց չեք ուզում հավատալ։

- Գիտեք, մեր ընտրություններն անցել են բարդ տեխնիկական համակարգերի միջոցով, եւ չի բացառվում, որ այդ ճանապարհին վրիպակներ, բացթողումներ եւ, հետեւաբար, վերահաշվարկ էլ լինի, այստեղ սարսափելի բան չկա։

- Մի բարդացրեք ամեն ինչ, ընդամենը հազար հոգի պետք է ընտրեին 15 հոգու, դա ի՞նչ մի բարդ բան է․․․

- Էլ չեմ ասում, որ ես չեմ հիշում որեւիցե նշանակալից քաղաքական ուժի, որի հետ նման բան եղած լինի։

- Նկատի ունեք վերահաշվա՞րկ։

- Այո։

- Դե, ձեր ուժը հայտարարում է, որ հենց դրանով էլ տարբերվում է մյուսներից, որ չեն կեղծում, դեմոկրատ են եւ այլն, բայց այստեղ առանցքայինն այն է, որ ձեր կուսակիցները կեղծիքներ են իրականացրել։

- Եթե մտածում եք, որ մյուս տեղերում ամեն ինչ հարթ է անցել, ոչ, բայց եթե մեզ մոտ վերահաշվարկ է եղել, ապա միայն՝ անհանգստությունները փարատելու համար, եւ որ այդ կառույցի լեգիտիմությունը չտուժի։

- Իսկ ովքե՞ր էին անհանգիստ, եւ անհանգստության պատճառներ կայի՞ն։

- Ես ասում եմ՝ եթե․․․ Չի կարող ընտրությունների ժամանակ մարդկային գործոնը դերակատարում չունենա, եւ այնպես չէ, որ Փաշինյանի շուրջ հավաքվածները բոլորը սուրբ են, բայց այդ գործոնը պետք է մինիմումի հասցնել։ Ու հիմա եթե վերահաշվարկ տեղի ունենա, ապա այն պատճառով, որ թեկնածուների միջին օղակներում ձայները բավականին խիտ էին բաշխվել, եւ մեկ-երկու ձայնի տարբերությամբ մարդիկ ընտրվել են վարչության կազմ։ Կան մարդիկ էլ, որոնք չեն ընտրվել, եւ շատ տրամաբանական է, որ մարդիկ պետք է պահանջեին վերահաշվարկ։

- Փոխարենը՝ վերահաշվարկի արդյունքները տրամաբանական չեն, պարզվել է, որ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի եւ Հայկ Կոնջորյանի օգտին ավել քվեներ են հաշվել, այսինքն՝ ինչ-որ մարդիկ «վիզ են դրել», որ այս երկուսն անցնեն։ Համեմատության համար նշենք, որ Համբարձում Մաթեւոսյանի օգտին 418 ձայն են հաշվարկել, Հայկ Կոնջորյանի՝ 387, իսկ ամենաքիչ ձայներ հավաքած Ռոմանոս Պետրոսյանը 386 ձայն է ստացել։

- Ես նման տեղեկատվություն չունեմ։

- Եթե այդպես է, դա խայտառակություն է, չէ՞։

- Չէի ասի խայտառակություն, բայց անդուր բան է։

- Եթե հազար հոգով չեք կարողանում նորմալ ընտրություններ անել, ո՞նց կարող են մարդիկ հավատալ, որ համապետական ընտրություններն ազատ ու արդար են եղել։

- Եթե կուսակցությունը չի վախենում, չի խորշում հավանական թույլ տված սխալներն ուղղելուց, ապա չպիտի նման հարց առաջանա, իսկ համապետականի ժամանակ վերահսկող մեխանիզմներն ավելի շատ են։

- Փաստ է, որ ընտրություն է կեղծվել։

- Դա դեռ փաստ չէ, եւ հետո՝ եթե որեւէ մեկն ընտրությունների ընթացքում ոչ կոռեկտ պահվածք է դրսեւորում, դա պետք է վերագրել կուսակցությա՞նը։

- Այո, նախկինում էլ նմաններին ասում էին՝ արջի ծառայություն են մատուցում։

- Կարելի է վերագրել, եթե կուսակցությունն անտարբեր է մնում այդ փաստին։

- Բայց ո՞վ կհավատա, որ անտարբեր չեք լինի ու կասեք, որ կեղծել են ընդդիմության քվեները։

- Ցանկացած նման դրսեւորում պետք է բացահայտվի եւ արժանանա համապատասխան գնահատականի, որ հանրության մոտ էլ կասկածներ չառաջանան։

- Խոսվում է, որ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն է եղել զեղծարարությունների հովանավորը, ի՞նչ պատիժ եք ակնկալում նրա նկատմամբ։

- Ես չգիտեմ նման բան․․․

- Չգիտե՞ք, թե՞ չեք ուզում խոստովանել։

- Կարող է պատահի իմանայի, բայց չուզենայի ասել․․․ Բայց եթե ակնկալում եք, որ հայտարարվում է նորընտիր վարչության կազմը, ու երկու օր հետո ասվում է, որ փոփոխություն է տեղի ունեցել, դա հենց այնպես պիտի անցնի-գնա՞, չի կարող։ Եթե դա ճիշտ է, պետք է կուսակցությունը համապատասխան գնահատական տա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am