«3+2+1» ֆորմատ. Ով ձախողեց եւ ինչու

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանին հարցրինք, թե տեսանելի ապագայում այդ ֆորմատով նոր հանդիպում պլանավորվո՞ւմ է, չէ՞ որ խոստացել էին, որ հանդիպումները շարունակական են լինելու։ Տեր Եսային պատասխանեց․ «Կոնկրետ այս պահին որեւէ ժամկետ նշել չենք կարող, բայց եթե նման հանդիպում նախապատրաստվի, մենք, ըստ անհրաժեշտության, կտեղեկացնենք, բնականաբար։ Ես ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող»։

Իսկ աշխատանքներ, բանակցություններ տարվո՞ւմ են այդ ուղղությամբ, այդ օրակարգը դեռ գոյություն ունի՞։ «Այո, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- պատասխանեց նա։


Այդ ֆորմատի մտահղացումն ի սկզբանե, հիշեցնենք, Իշխան Սաղաթելյանինն էր, նա հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, եւ «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:

Հանդիպումն ի սկզբանե պլանավորվում էր անցկացնել «3+2+2» ձեւաչափով, որին պետք է մասնակցեին Արցախի եւ Հայաստանի նախկին բոլոր նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, սակայն Արամ Ա-ն չմասնակցեց ֆորմատին, եւ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանդիպումը «3+2+1» ձեւաչափով։ Ներկայացվեց, որ նախաձեռնողն ու հրավիրողը Գարեգին Բ-ն է։

Հանդիպման մանրամասներն առաջինը գաղտնազերծեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հանդիպումից հետո գնաց Հանրային հեռուստաընկերություն եւ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց, որ ինքը հանդիպման ընթացքում առաջարկել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ համագործակցել, որպեսզի իրենց ունեցած տեղեկատվության պակասը լրացնեն՝ հասկանան, թե Փաշինյանն ինչ է բանակցում, ինչ է պայմանավորվել եւ այլն։ Մինչեւ բավարար չափով տեղեկատվություն չունենան, թե ինչ գործընթացներ են այս պահին տեղի ունենում, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը Հայաստանին ինչ են առաջարկում, չեն կարող ոչինչ անել։

Եվ չնայած բավարար ինֆորմացիա չունենալուն, ուրիշ բաներ էլ ասաց, որ հարկավոր է օր առաջ կնքել այդ պայմանագիրը, քանի որ հետո մեզ ավելի վատ պայմաններ են առաջարկելու, եւ մենք պետք է աջակցենք, խրախուսենք Փաշինյանին, որ նա ստորագրի այն։ «Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին»,- ասաց առաջին նախագահը։ Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, որ եթե փաստաթուղթը չստորագրվի, գուցե Հայաստանը կանգնի պետականությունը կորցնելու վտանգի առջեւ՝ մենք ժամանակ չունենք:

Մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն էլ Հ1-ին հարցազրույց տվեց եւ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ կապված հանդիպելու եւ ինֆորմացիա փոխանցելու հետ, հայտարարեց, թե ինքը միշտ էլ ինֆորմացիա փոխանցել է հանրությանը, հանդիպմանն էլ դեմ չէ, բայց պիտի հասկանա, թե ինչ վերնագրի ներքո է տեղի ունենալու այն։

«Պետք է հասկանալ, թե ինչ է հստակ նկատի առնվում։ Եթե կա այնպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է օգնել, պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի հանդեպ ունեցած պատասխանատվությունը եւ պատրաստ ենք այն կրել եւ այդ պատասխանատվությունը մենք ստացել ենք նաեւ մեր ժողովրդից»,- ասաց Փաշինյանը եւ շեշտեց, որ «Բանակցային գործընթացի մասին տառերի, նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ։

Մենք խորհրդարանական երկիր ենք, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Անվտանգության խորհուրդը, ԼՂ իշխանություններն ամբողջությամբ տեղյակ են․․․ մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է, որովհետեւ ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ։

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներ են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես, ըստ էության, հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետեւ ես այն կիսում եմ նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, եւ ժամանակին նաեւ հրավեր է եղել նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին՝ մասնակցել այդ ֆորմատին, եւ նրանք հրաժարվել են»։

Այսինքն, պարզ ասած՝ Փաշինյանը չսեղմեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնած ձեռքը, ինչից հետո «Հայկական ժամանակում» տպվեցին «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ 2 հոդվածներն այն մասին, թե ինչ են Հայաստանից պահանջում Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ ի գիտություն նախագահների եւ Վեհափառի, եւ որոնցից պարզ դարձավ, որ ՀՀ նախկին նախագահների մտահոգությունները տեղին են։

Վերադառնանք Վեհափառի նախաձեռնած ֆորմատին, որը, ըստ էության, ձախողեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Արմատական ընդդիմության առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ակնկալիքներն այդ հանդիպումներից էականորեն տարբերվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումներից։ Եվ հանրության ակնկալիքներն էլ տարբեր էին։ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները չէին գնացել Նիկոլ Փաշինյանին «ձեռք մեկնելու», կամ «հերթական կապիտուլյացիան» ստորագրելու համար սատար կանգնելու, նրանց եւ հանրության ակնկալիքն ընդդիմադիր նոր հարթակի ձեւավորումն էր, որի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, քանի որ իրավիճակից դուրս գալու առաջին նախապայմանը, ընդդիմության կարծիքով, հենց դա է։

Ստացվեց, որ Տեր-Պետրոսյանը հանդիպման գնացել էր սեփական օրակարգով, որի հիմքում մյուսների օրակարգը տապալելն էր։ Պարզվեց, որ Վեհափառն ավելի շատ հակված է Տեր-Պետրոսյանի օրակարգին եւ երկակի խաղեր է տալիս գործող իշխանությունների հետ։ Դրանով կարելի է բացատրել, որ սեպտեմբերի 22-ից հետո այդ ձեւաչափով որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։ Թեեւ չի էլ հայտարարվել ավարտի մասին։ Մինչդեռ առաջարկներ կային ձեւաչափը փոխելու՝ նոր անդամների ներգրավելու, հանդիպումները շարունակելու։

Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո կարելի էր ավելի միասնական հարթակ ձեւավորել, որտեղ տարաձայնություններ չէին լինի։ Այն կարող էր վերքաղաքական, համազգային ձեւաչափ դառնալ, որը կանդրադառնար համահայկական կարեւոր խնդիրներին, կուղղորդեր հանրությանը եւ ցույց կտար, որ «հոտն» անգլուխ չէ՝ կան մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, պատրաստ են պատասխանատվություն վերցնել, գիտեն՝ ինչպես լուծել մեր խնդիրները եւ կաշկանդված չեն տարբեր կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրելու եւ մեր հակառակորդներին տարբեր խոստումներ տալու հանգամանքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am