ՔՊ-ի ներսում խումբ է գործել. ովքեր են կեղծել վարչության անդամների ընտրությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրաթերթը երեկ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների՝ խայտառակ կերպով կազմակերպված ընտրություններից հետո վարչության կազմից դուրս են մնացել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, նախկինում ԼՀԿ-ական եղած, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը:

Օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ներսում գործել է մի խումբ, որը կորդինացրել է ընտրությունները. խմբի անդամները 4-ն են եղել՝ պատգամավորներ Արփի Դավոյանը, Վիլեն Գաբրիելյանը, Տրդատ Սարգսյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը: Կուսակցական ընտրությունների կեղծիքների մասին բարձրաձայնել են շատերը ներսում, այդ թվում՝ պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ բողոքելով, որ Արփի Դավոյանը կեղծիքներ է կազմակերպում: Արփի Դավոյանը ճնշումներ է գործադրել՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի միջոցով ազդելով մարզային իշխանությունների վրա:

Կոնկրետ հրահանգ է եղել Նիկոլ Փաշինյանի անունից՝ ում ընտրել, ում ոչ մի դեպքում չընտրել: Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Մարիա Կարապետյանը, Էդուարդ Աղաջանյանը եղել են սեւ ցուցակում: Ըստ մեր աղբյուրների՝ 20 ձայն վերցվել է Արսեն Թորոսյանի ձայներից եւ ավելացվել է Համբարձում Մաթեւոսյանի ձայներին, որպեսզի վերջինս ընտրվի վարչության անդամ:

Օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ ներսում ընտրությունների բողոքարկման գործընթացը կորդինացրել է Արսեն Թորոսյանը, եւ կայացած վերահաշվարկից հետո հենց ինքը եւ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը անցել են վարչության կազմ, իսկ Կոնջորյանն ու փոխվարչապետ Մաթեւոսյանը դուրս են մնացել ցուցակից: ՔՊ-ական կեղծիքների մասին դեռ էլի հրապարակումներ կունենանք:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 773 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am