Թուրքիայի ԱԳ նախարարի կնոջը Ֆիլիպիններում կողոպտել են
Ֆիլիպիններում կողոպտել են Թուրքիայի ԱԳ նախարարի կնոջը։ Ըստ haqqin.az-ի՝ ֆիլիպինյան լրատվամիջոցները հաղորդում են, որ օդանավակայանում չորս անձինք Մեւլութ Չավուշօղլուի կնոջից հափշտակել են թանկարժեք իրերով զարդատուփը։ Ըստ պարբերականների՝ առեւանգել են սպիտակ ոսկուց մատանի, ադամանդե մատանի, երեք զույգ մարգարտե ականջօղեր եւ ադամանդե վզնոց։ Հուլիա Չավուշօղլուն միայն տանն է նկատել կորուստը։ Գողերը ձերբակալված են:
