Գլխավոր դատախազն առաջիկայում կմիջնորդի կալանավորել երեք պատգամավորի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ:

Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:


Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում: Իսկ թե կոնկրետ որ քրեական վարույթներով է գլխավոր դատախազը նման միջնորդություններով պատրաստվում ԱԺ մտնել, չկարողացանք առայժմ պարզել:

Փորձեցինք այդ հարցերի պատասխանները ստանալ անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից: Դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»:
Նկատենք, որ Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի մեջ կարեւոր նրբերանգ կա՝ «այս պահին»: Սա նշանակում է, որ ամեն րոպե միջնորդությունը կարող է դրվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի սեղանին:

Բանն այն է, որ ՔԴՕ 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը սահմանում է. «Վերադաս դատախազը հսկող դատախազի առաջարկությամբ դիմում է իրավասու մարմիններ՝ քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունով»:

Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու միջնորդությամբ նրանց գործերով վերահսկող դատախազը կարող է մտնել Աննա Վարդապետյանի աշխատասենյակ եւ գործընթաց սկսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 631 անգամ
Լրահոս
NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր Ուկրաինան և ՌԴ-ն համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղային հրադադարի շուրջ Ո՞ր ուժին է պատրաստվում միանալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Աննա՛, ոչ ոք չի մոռանալու՝ ինչ ես արել 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նաիրա Գևորգյան (video) Բա տենց մարդուն կտանեն բե՞րդ․ լրիվ սխալ է, երկիրը լրիվ սխալ է․ Հարցում (video) «Նիկո՛լ, Հայաստանի ամբողջ ռեսուրսները տվեցիր թուրքերին, հիմա էլ եթիմ ես խաղում, իբր կնիկ չունես» (video) Թող Աստված մեր ղեկավարներին խիղճ տա, որ իմանան՝ վերևն Աստված կա․ Հարցում (video) Աննա՛, ձեր «կեղտոտ նախիրին» զբաղեցնելու համար բաժանությու՞ն ես մտածել․ Շաքարյանց (video) «Ինչքան փչացած մարդ կա Փաշինյանին ձայն կտա»,«թուրքից ինչքան հեռու՝ էդքան լավ, ի՞նչ ձայն տալ»․ հարցում (video) «Բանակում կռիվ է եղել․ հայհոյել են, դաժանաբար սպա*ել». Նարե Սոսե (video) Հիմա մի պատմություն պատմեմ Մարիամիկից․ Աննա Այվազյան (video) «Աննա՛, չփորձեք մեզ էշի տեղ դնել․ Ֆրանսիայի բուտիկներից դուրս չէիր գալիս»․ Նարե Սոսե (video) Գյումրեցի 80-ամյա կինը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում (video) Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը Փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից. Սամվել Ֆարմանյան «Այն, ինչ նա երեկ ասել է, սուտ է». Զախարովա Նիկոլը ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորում է քաղաքական շահով. Արա Պողոսյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սումգայիթի օրը գրառում է արել Գևորգ Պապոյանի «սկզբունքայնության» կամ ճղճիմության մասին «ֆոկուսը» այստեղ ոչ այնքան թվերն են, որքան հանրային ընկալումը. նման անակնկալ մանիպուլյացիաներ այս ընթացքում շատ են լինելու. Սարոյան Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին․․․Նիկոլը «փրգվավ» Աննայից Ազատության համը տեսած կնոջը դժվար կլինի հետ բերելը․ Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am