Սոչիի հանդիպումների լույսն ու ստվերը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկայիս աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերին զուգահեռ հայ-ադրբեջանական հակամարտության և Արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումները նոր երանգ են ստանում։ Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի գործում, այնուամենայնիվ, այն ներկայացնող պետությունները շարունակում են ակտիվ դերակատարություն ստանձնել։ Մի կողմից` Արևմուտքն է փորձում միջնորդի նախաձեռնությամբ հանդես գալիս՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից կազմակերպված հանդիպումների տեսքով, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը, որը ձգտում է հակամարտության կարգավորման թելերն իր ձեռքում պահել։ Պետք է նկատի ունենալ նաև, որ Վաշինգտոնը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում տեղ է թողնում Բրյուսելի համար։ Դրանով է պայմանավորված, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հիմնականում տեղի են ունենում ոչ թե Վաշինգտոնում, այլ Բրյուսելում։

Բնական է, որ Արևմուտքի նախաձեռնողականությունը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնելու նպատակ է հետապնդում։ Դրա համար էլ հաշտության պայմանագրի՝ մամուլի հրապարակումներից հայտնի դարձած արևմտյան առաջարկներում Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, ու Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն է նախատեսվում։ Այդ երկխոսության կազմակերպման միջոցով Արևմուտքը, բնականաբար, ձգտելու է այնպես անել, որ նախ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից, որին կհետևի նաև ՌԴ-ի դուրս գալը Հարավային Կովկասից։ Եվ պատահական չէ, որ մինչև տարեվերջ հաշտության պայմանագրի վաշինգտոնյան տարբերակի ստորագրման մասին խոսակցություններին զուգահեռ Ռուսաստանը փորձեց կրկին նախաձեռնողականությամբ հանդես գալ՝ ընդգծելով, որ պահպանելու է հիմնական միջնորդի իր դիրքերը։

Դրա համար էլ հոկտեմբերի 7-ին Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հետևեց հոկտեմբերի 31-ի Սոչիի հանդիպումը։ Բայց հետաքրքրական է այն հանգամանքը, որ նախքան Սոչիի հանդիպումը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նստաշրջանում Պուտինը որոշակի ակնարկներ արեց հետագա խաղաղության պայմանագրում Արցախի առանձնահատկությունների մասին արձանագրման կարևորության մասին։ Միևնույն ժամանակ, ռուսական մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, թե, ամենայն հավանականությամբ, եռակողմ ձևաչափով հանդիպման արդյունքում քննարկման է դրվելու խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը։ Իսկ Սոչիում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մի շարք արարողակարգային նրբություններ չվրիպեցին հանրության աչքից։ Հատկապես ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ Փաշինյանի հետ լուսանկարում Պուտինն անձամբ էր պահել հովանոցը նրա գլխավերևում, իսկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ալիևն իր առանձին հովանոցով էր։

Եվ նույնիսկ ադրբեջանական մամուլում այսպիսի իրողությունը վերլուծեցին այն կոնտեքստում, թե Ռուսաստանը ցույց է տալիս, որ իր անվտանգային հովանոցի տակ է վերցնում Հայաստանին, միևնույն ժամանակ ընդգծվեց այն հանգամանքը, թե Ադրբեջանն էլ ցույց է տալիս, թե ինքնուրույն դիրքերից է հանդես գալիս։ Մյուս կարևոր իրողությունը Սոչիի հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության տեքստն էր։ Բայց հանդիպումից հետո Պուտինը հայտարարեց, թե ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, և որոշ բաներ հեռացվել են մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից։ Սա նշանակում է, որ նախապես մշակված տեքստ է եղել, և, ըստ երևույթին, հենց Ադրբեջանի պահանջով են որոշ կետեր դուրս եկել այդ տեքստից, քանի որ Ալիևը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից։ Այնուամենայնիվ, Սոչիի հանդիպման արդյունքում տարածված հայտարարության տեքստի բովանդակությունն ակտիվ քննարկումների թեմա դարձավ։

Նախ՝ ուշադրության արժանացավ այն հանգամանքը, որ ինչպես Պրահայի հանդիպման արդյունքում տարածված հաղորդագրության մեջ, Սոչիի հանդիպման ժամանակ ևս Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991-ին ստորագրված հռչակագրին։ Եվ պատահական չէ, որ շատերը նկատեցին, թե Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման արդյունքներն արձանագրող հաղորդագրությունը որևէ նորություն իր մեջ չի պարունակում, այլ վերահաստատում է եղած պայմանավորվածությունները, այդ թվում՝ արևմտյան։ Փորձագետների աչքից չվրիպեց նաև այն իրողությունը, որ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Արցախի մասին, փոխարենը ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ տեքստում նշվում էր անվտանգության ապահովման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին։

Ուստի մարդկանց սկսեց հուզել այն հարցը, թե այդ դեպքում ի՞նչ է լինելու Արցախի կարգավիճակի հարցը։ Այս խնդրի մասին խոսեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն արժե թողնել հաջորդ սերունդներին։ Ըստ էության, Ռուսաստանը, խրախուսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հանդես է գալիս Արցախյան հակամարտությունը սառեցնելու դիրքերից։ Հարավային Կովկասում հակամարտության նոր բորբոքումը ձեռնտու չէ Մոսկվային։ Հիմա Ռուսաստանի հիմնական ուշադրությունը սևեռված է եվրոպական տարածաշրջանում, և Ուկրաինայի ուղղությամբ հարցերը կարգավորելուց հետո միայն Ռուսաստանը իր ուշադրությունը կկենտրոնացնի Հարավային Կովկասի ուղղությամբ, բայց մինչ այդ ռուսական կողմին անհրաժեշտ է թույլ չտալ իր դիրքերի թուլացում այս տարածաշրջանում, ինչով և զբաղված է ռուսական կողմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



դիտվել է 317 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am