Մոսկվան այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ, խաղացեք, տեսնենք՝ ով ինչ կշահի

«Հրապարակ» թերթը գրում է. «Եվ այսպես, Սոչիի ինտրիգն ավարտված է մի բավականին չեզոք հայտարարությամբ, որը ցույց է տալիս, թե դեռ ինչքան երկար ճանապարհ ունենք մեզ հետաքրքրող հարցերի շուրջ Ադրբեջանի հետ հստակության հասնելու համար։ Եզրափակիչ հայտարարության մեջ չկա «Արցախ» բառը, ինչը վատ է, բայց չկա նաեւ «միջանցք» բառը, ինչը լավ է։ Հայաստանի քաղաքական դաշտը Սոչիի հայտարարությունը որակեց որպես փաստաթուղթ, որը ցանկալի արդյունք չտվեց։ Իսկ ինչպե՞ս են գնահատում այն ռուս քաղաքագետները։ Մենք զրուցել ենք ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ, որը պաշտոնական Մոսկվայի խոսնակներից է համարվում։

Ինչպե՞ս եք գնահատում՝ այդ հայտարարությամբ Հայաստանն ո՞ւր հասավ, եւ ինչ տվեց այն Ադրբեջանին։

Սպասելիքները, այս եռակողմ հանդիպման հետ կապված, բազմազան էին, ընդհուպ՝ սենսացիոն։ Շատերը կարծում էին, որ Մոսկվան հանդես կգա ինչ-որ նոր առաջարկներով, իսկ Փաշինյանը նախօրեին մեկ ժամ զրուցել էր Պուտինի հետ եւ խնդրել, որ հայտարարության մեջ հիշատակվի Ղարաբաղը։ Հայտարարությունը, սակայն, կազմված է ընդհանուր ֆրազներից, նշված են հայտնի թեզեր, բայց Ղարաբաղը չկա։

Ղարաբաղ չկա, բայց այն նշված է որպես ռուս խաղաղապահների դիսլոկացիայի տարածք։

Այո, Պուտինն ասուլիսում ասաց, որ շատ հարցեր շոշափվել են, բայց որոշ դիրքորոշումներ չեն արտացոլվել հայտարարության մեջ։ Ասաց նաեւ, որ կշարունակվեն բանակցային գործընթացը, լուծումների որոնումը, նաեւ՝ որ սկզբունքորեն դեմ չէ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին, միայն թե դրանք բերեն խաղաղության, թեկուզ՝ առանց ՌԴ մասնակցության։ Թեեւ մենք հասկանում ենք նպատակները, որոնք դնում է Արեւմուտքը՝ ակտիվացնելով ջանքերը Ղարաբաղի ուղղությամբ։ Այստեղից եզրակացություն՝ Մոսկվան դադարում է իրեն համարել գլխավոր բանակցային հարթակ եւ ընդունում է նաեւ արեւմտյան պլատֆորմը։ Հետեւապես, այդ հայտարարությունն արտահայտում է նաեւ Ադրբեջանի հետաքրքրությունները, որոնք հիմնվում են 5 հայտնի սկզբունքների եւ այն համաձայնությունների վրա, որոնք ստորագրվել են եռակողմ ֆորմատում՝ սկսած 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Ոչ մի այլ դետալ չկա։

Խաղաղության պայմանագրի մասով նորություն չկա, փաստորեն։

Խաղաղության պայմանագրի նախապատրաստումը գործնականում ընթանում է։ Ըստ որոշ տվյալների՝ կա ինչ-որ կմախք, որը, իբր, Ադրբեջանն է նախապատրաստել, որի վրա աշխատում է Հայաստանը, բայց դրա մասին ոչ մի բառ չկա հայտարարության մեջ։ Չեն հիշատակվում նաեւ ամերիկյան, բրյուսելյան պլատֆորմները։ Որքան ես գիտեմ, Բրյուսելում Ալիեւը եւ Փաշինյանը կրկին հանդիպելու են դեկտեմբերին, եւ շատ հնարավոր է, որ ստորագրեն ինչ-որ համաձայնագիր, խաղաղության պայմանագիր։ Ինտրիգն այն է, թե ինչ պայմաններով դա կլինի։ Որովհետեւ խաղաղության պայմանագրի տրամաբանությունը ենթադրում է, որ դուք ընդունում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ եթե Հայաստանը դա ստորագրում է, հետեւապես, նաեւ ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Դա տրամաբանական է։ Երրորդ պահն էլ այն է, որ հայկական դիվանագիտությունը ԵԽ-ի օգնությամբ փորձում է վերակենդանացնել Մինսկի խումբը, որպեսզի որոշի ԼՂ-ում մնացած հայկական անկլավի ճակատագիրը։ Բայց այստեղ կա երկակի քայլ՝ նկատի առնելով այն, որ պատերազմի ժամանակ Հայաստանը հրաժարվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղը։

Հայտարարությունից հետեւում է, որ ՌԴ խաղաղապահները պահանջված են, նրանց մանդատը երկարացվելո՞ւ է։

Մեր խաղաղապահներն իրականում չունեն միջազգային մանդատ, ինչպես, օրինակ, Աբխազիայում, որտեղ այդ մանդատը խաղաղապահներն ունեին։ Իրավական առումով սա ընդամենը նշանակում է Ադրբեջանի տարածքում Ռուսաստանի զինուժի որոշակի կոնտինգենտի ներկայություն։ Իսկ այդ դեպքում մենք, ցավոք, պարտավոր ենք որոշել ՌԴ խաղաղապահների ճակատագիրը՝ նրանց այնտեղ տեղակայման ժամկետները բացառապես Բաքվի հետ երկխոսության արդյունքում, առանց Երեւանի։

Բայց Փաշինյանն ասել է, որ ՌԴ խաղաղապահների տեղակայման ժամկետը երկարացվելու է առնվազն 20 տարով։

Նիկոլ Փաշինյանը մի բան է ասում, բայց դուք ուզում եք, որ ես վերլուծեմ այն, ինչ կա իրականում, չէ՞։ Իսկ իրականության մեջ իրավական առումով այդպիսի տարբերակ է բացվում։ Մյուս պահը՝ կարող է մանդատը երկարացվել, իսկ կարող է չերկարացվել։ Բացառիկ դեպքում հնարավոր է, որ Ալիեւը գնա Ղարաբաղին ինչ-որ կարգավիճակ շնորհելու, Սան Մարինոյի ստատուս տալու, բայց ինչ էլ լինի, դա լինելու է միմիայն Ադրբեջանի կազմում։ Արդյունքում հակասությունները ֆորմալ առումով չեն վերացել։ Դիվանագիտական ջանքերը շարունակվում են, եւ հիմա բոլորը սպասում են, թե ինչ օգուտ է տալու արեւմտյան խաղը։ Մեզ համար անսպասելի էր այն, որ Պուտինը գրավեց նեյտրալ դիրք, որը հայտարարության մեջ մաքսիմումի է հասցված։

Ինչո՞ւ, ինչի՞ հետ է դա կապված։

Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում չեն հավատում, որ Արեւմուտքը հիմա ընդունակ է մեծ խաղի, որովհետեւ Եվրոպայում խելագար իրադարձություններ են տեղի ունենում, այնտեղ ճգնաժամ է, չենք հավատում, որ այդ իրավիճակում նրանք ի վիճակի են եւ հետաքրքրված են Անդրկովկասում խոշոր խաղ խաղալու։ Ուզում եք գնալ Արեւմուտք՝ գնացեք, խնդրեմ, մենք չենք առարկում, եթե դուք կկարողանաք համաձայնության գալ։

Միջանցքի մասին խոսք եղե՞լ է Սոչիում, հայտարարության մեջ չկա ոչինչ։

Ադրբեջանն է նախաձեռնում այդ հարցը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա Զանգեզուրի միջանցքի մասին ոչինչ։ Հայաստանն իր տարբերակն է առաջարկում, եւ սա զուտ բանավեճի հարց է։ Բայց գոյություն ունի դելիմիտացիայի պրոբլեմ, որը հնարավոր չէ իրականացնել առանց ռուսական քարտեզների։ Բրյուսելի օրակարգն ունի նույն հարցերը, ինչ մոսկովյանը։ Նրանք կարող են ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց դելիմիտացիան ի՞նչ հիմքերով են իրականացնելու, Փաշինյանի ու Ալիեւի միջեւ անձնական պայմանավորվածությունների՞, թե՞ ինչ-որ այլ քարտեզների օգտագործմամբ։ Կարող են լինել 2018-2020 թվականների քարտեզները, որոնք Հայաստանը ներկայացրել էր Վերսալի կոնֆերանսի ժամանակ, 2019 թվականին։ Իսկ եթե Ռուսաստանի քարտեզներով է լինելու դելիմիտացիան, ապա ստացվում է, որ Ռուսաստանը ներկա է։ Ռուսաստանը՝ որպես ռեալ ուժ ու գործոն, գոյություն ունի, սակայն գրավել է նեյտրալության, հավասար հեռավորության դիրք ե՛ւ Հայաստանից, ե՛ւ Ադրբեջանից։

Մենք չե՞նք Ձեր ռազմավարական գործընկերը։

Պատճառները տարբեր են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Երեւանն իրեն պատից պատ խփում Մոսկվայի ու Բրյուսելի արանքում, ու Ալիեւը չի խանգարում այդ խաղին։ Նրա համար միեւնույն է, թե որտեղ ստորագրի խաղաղության պայմանագիրը՝ Մոսկվայո՞ւմ, Բրյուսելո՞ւմ, թե՞ Թեհրանում, որովհետեւ խոսքն իր պայմանների մասին է։ Մոսկվան էլ այսպես է նայում՝ որոշել եք նարդի խաղալ՝ խաղացեք։ Տեսնենք, թե ով ինչ կշահի։

Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանն իրեն վերադարձրեց տարածաշրջանում մոդերատորի դերը։

Ոչ, Ռուսաստանը հրաժարվեց գլխավոր մոդերատորի դերից եւ դարձավ մոդերատորներից մեկը»:

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am