«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Էդգար Ղազարյանին ԱԺ բակից ոստիկանների բերման ենթարկելու գործով քրեական վարույթ է սկսվել, Ղազարյանը ճանաչվել է տուժող։
Հիշեցնենք, որ այդ օրն ԱԺ ընդունարանի մոտից դիմակավորված ոստիկաններն ուղղակի առեւանգել էին Ղազարյանին՝ նրա նկատմամբ բիրտ ուժ կիրառելով, եւ տարել ոստիկանություն։ Նույն օրն ԱԺ-ի դիմաց տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք։ Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը՝ ասելով, որ երեկ է ներկայացել նախաքննական մարմնին։
Ինչ վերաբերում է մյուս գործին, որով Էդգար Ղազարյանը տուժող է ճանաչվել, դեռ որեւէ առաջընթաց չկա։ Խոսքը Ղազարյանին իրենց բակում 2 անձի կողմից ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրգործի մասին է։
Այդ գործով մինչ այժմ մեղադրյալներ ներգրավված չեն, նույնիսկ վարույթն իրականացնող մարմնի համար «անհայտ» է, թե ովքեր են եղել ծեծողները՝ այն դեպքում, երբ այդ տարածքում մի քանի տեսախցիկներ կան եւ անգամ՝ ականատես վկա»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը