ՔՊ-ն կողմ է արևմտյան տարբերակին. ինչ տրամադրություններ են եռակողմ հանդիպումից հետո

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի համար զարմանալի չի եղել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: Բանն այն է, որ պատգամավորների մի շրջանակ ամեն դեպքում տեղյակ էր, որ ՌԴ-ն 15 կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրած եղել, որի 14 եւ 15 կետերը խնդրահարույց են եղել երկու կողմերի համար:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին պատգամավորները պատմեցին, որ 14-րդ կետը վերաբերել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգմանը, որին Հայաստանը կողմ է եղել, Ադրբեջանը՝ դեմ, իսկ 15-րդ կետը վերաբերել է Արցախի ինքնորոշման հարցին, որին նույնպես դեմ է եղել Ադրբեջանը: Չնայած արեւմտյան տարբերակով եւս Արցախի ինքնորոշման հարցը չի կարգավորվում, սակայն հաշվի առնելով սեպտեմբեր ամսվա Ադրբեջանի գործողություններից հետո ՌԴ կողմի չեզոքությունը՝ իշխող թիմը շարունակում է հակված մնալ արեւմտյան տարբերակին եւ նրանց հետ հարաբերությունների կարգավորմանը՝ կտրելով ՌԴ-ի հետ կապը: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ անորոշ է խաղաղապահների ապագան, եւ չնայած Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է ստորագրել երկարաձգման հարցը, այն այդպես էլ չեղավ:

Այստեղ հիշեցնենք Արցախի ապագա պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը՝ ասված Համահայկական համաժողովի ժամանակ. «Մենք ունենք ճգնաժամ. 922 օր է մնացել մեզ, եթե ոչ մի բան չանենք, Արցախը կորցնելու ենք»: Սա հենց խաղաղապահների ժամկետին է վերաբերում. hենց այդքան օր անց ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից: Ի դեպ, այսօր խորհրդարան է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ չնայած թեման բյուջեն է, սակայն, մեր տեղեկություններով, լինելու է նաեւ քաղաքական ելույթ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր Ուկրաինան և ՌԴ-ն համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղային հրադադարի շուրջ Ո՞ր ուժին է պատրաստվում միանալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Աննա՛, ոչ ոք չի մոռանալու՝ ինչ ես արել 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նաիրա Գևորգյան (video) Բա տենց մարդուն կտանեն բե՞րդ․ լրիվ սխալ է, երկիրը լրիվ սխալ է․ Հարցում (video) «Նիկո՛լ, Հայաստանի ամբողջ ռեսուրսները տվեցիր թուրքերին, հիմա էլ եթիմ ես խաղում, իբր կնիկ չունես» (video) Թող Աստված մեր ղեկավարներին խիղճ տա, որ իմանան՝ վերևն Աստված կա․ Հարցում (video) Աննա՛, ձեր «կեղտոտ նախիրին» զբաղեցնելու համար բաժանությու՞ն ես մտածել․ Շաքարյանց (video) «Ինչքան փչացած մարդ կա Փաշինյանին ձայն կտա»,«թուրքից ինչքան հեռու՝ էդքան լավ, ի՞նչ ձայն տալ»․ հարցում (video) «Բանակում կռիվ է եղել․ հայհոյել են, դաժանաբար սպա*ել». Նարե Սոսե (video) Հիմա մի պատմություն պատմեմ Մարիամիկից․ Աննա Այվազյան (video) «Աննա՛, չփորձեք մեզ էշի տեղ դնել․ Ֆրանսիայի բուտիկներից դուրս չէիր գալիս»․ Նարե Սոսե (video) Գյումրեցի 80-ամյա կինը ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում (video) Ի՞նչ ունեցվածք է կուտակել կառավարական առանձնատնից «վարձով տուն տեղափոխված» Աննա Հակոբյանը Փորձ է արվում Նիկոլին ազատել Աննայի բացասական վարկանիշի բեռից. Սամվել Ֆարմանյան «Այն, ինչ նա երեկ ասել է, սուտ է». Զախարովա Նիկոլը ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորում է քաղաքական շահով. Արա Պողոսյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Սումգայիթի օրը գրառում է արել Գևորգ Պապոյանի «սկզբունքայնության» կամ ճղճիմության մասին «ֆոկուսը» այստեղ ոչ այնքան թվերն են, որքան հանրային ընկալումը. նման անակնկալ մանիպուլյացիաներ այս ընթացքում շատ են լինելու. Սարոյան Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցեցին․․․Նիկոլը «փրգվավ» Աննայից Ազատության համը տեսած կնոջը դժվար կլինի հետ բերելը․ Քրիստոս թող խաղաղացնի սիրտդ, Աննա Հակոբյան «ԱԱԾ-ից ինձ գիտե՞ք՝ ինչ են ասել․․․ Փաշինյանը գժվել է»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am