«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ողջունում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում «հայտնությունը» եւ պետական կառավարման համակարգում դերակատարում ստանձնելու պատրաստակամությունը։ Մեր լրագրողի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Արցախում սահուն իշխանափոխություն է իրականացվում, եւ արդյոք Վարդանյանը կարո՞ղ է այս բարդագույն ժամանակներում պաշտպանել արցախցիների շահը, Բաբայանը պատասխանել է․
«Մարդը եկել է, ցանկություն է հայտնել ծառայել իր ժողովրդին, պետք է հնարավորություն տալ, որ ծառայի։ Թե իշխանափոխություն է ծրագրված կամ ոչ, ես դա չգիտեմ, բայց Արցախի ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի, պետք է թույլ տալ, որ աշխատի։ Գուցե մարդը կարողանում է արդարացնել այդ սպասելիքները»։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին Արցախում հանրահավաք իրականացրեց, որի հիմնական ուղերձն այն էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սակայն այդ հավաքը բազմամարդ չէր։ Բաբայանն ասում է, որ ներկայում աշխատում է Արցախի ճանաչման հարցի իրավական փաթեթի վրա, եւ կարծում է, որ մենք պետք է իրավական ճանապարհով առաջ շարժվենք։ Փորձագետների մասնակցությամբ մշակված փաստաթղթով Բաբայանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան։ Նա կարծում է, որ դա միակ ճանապարհն է, որով կարելի է հասնել Արցախի ճանաչմանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը