Հոմսում հետ է մղվել ԻՊ գրոհը. սպանվել է 80 ահաբեկիչ
«ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով սիրիական ազգային SANA գործակալությանը հայտնում է,որ Սիրիական բանակը Հոմս նահանգի արևելքում հետ է մղել «Իսլամական պետության» գրոհայինների ուժգին հարձակումը: Բախումների ընթացքում ոչնչացվել է 80 ահաբեկիչ: Մնացած գրոհայինները փախուստի են դիմել՝ թողնելով վիրավորներին և սեփական զենքերը:
