Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին, ըստ որի՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն պետք է ապահովեն ադրբեջանցիների երթևեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։
«Կառավարության որոշումները դրվել են e-draft-ում հանրային քննարկման, դրանից հետո ուղարկվել են վարչապետի աշխատակազմ հետագա շրջանառության համար, ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններ՝ կարծիքի, բնականաբար, նշված բոլոր հատվածներում որոշակի աշխատանքներ են պլանավորված», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը:
Նա ասաց, որ սահմանային անցակետերն ու հսկողության ռեժիմներն արդեն սահմանված են:
Հարցին՝ այս որոշումն ի՞նչ վտանգ կարող է բերել՝ Բադասյանն արձագանքեց. «Ոչ մի, ի՞նչ վտանգի մասին է խոսքը, մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար ընդունելի օրակարգ է ու դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել: Հայաստանը կողմ է ապաշրջափակման օրակագին»:
Նա ասաց, թե գործընթացը, կարելի է ասել, ավարտված է:
«Միգուցե, թերություններ կլինեն, բայց մենք պատրաստ ենք, եթե մյուս կողմը (նկատի ունի Ադրբեջանին-հեղ.) պատրաստ կլինի օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք», - ընդգծեց ՊԵԿ նախագահը` նշելով, որ Ադրբեջանը դեռ չի տվել իր համաձայնությունը:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը