Պուտինը հայ հասարակությանը կրկին հասկացրեց, որ Փաշինյանը ոչ հայամետ կետերով ուզում է լուծել ԼՂ հարցը

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ Սոչիում կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, այնուհետ՝ նաև ՓաշինյանՊուտին-Ալիև եռակողմ հանդիպումը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրուցել ենք երկկողմ հանդիպումներից հետո, երբ եռակողմ բանակցությունները դեռ ընթացքի մեջ էին:

Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, թե ինչ-որ ժամանակ պետք է ավարտել Ղարաբաղյան հակամարտությունը, և Հայաստանի վարչապետն ունի դրա քաղաքական կամքը, Համբարյանը նշեց. «Շատ հետաքրքիր ու կարևոր էր այդ ազդակը: Պուտինը, շատ մեծ կարծիք ունենալով հայաստանյան հասարակության մասին, կրկին պարզ հասկացրեց, որ ձեր երկրի վարչապետը շատ արագ ուզում է լուծել այդ հարցը, և այդ արագ լուծման հիմքում ոչ հայամետ կետեր կան: Նա հասկացրեց, որ հարցի լուծման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Փաշինյանի վրա: Ինչ վերաբերում է Փաշինյանի այն հայտարարությանը, թե Երևանի համար ընդունելի են ԼՂ հարցով այն մոտեցումները, որոնք առաջարկում է ռուսական նախագիծը, այդքան էլ չեմ հավատում այդ մարդու ասածներին:

Մենք գիտենք, թե այդ մոտեցումներն ինչից հետո ընդունելի դարձան: Դա եղավ այն բանից հետո, երբ Պուտինը Վալդայում շատ պարզ հասկացրեց, որ «վաշինգտոնյան» փաստաթուղթն իրական է, ՀՀ իշխանություններն իրենց համաձայնությունը տվել են Արևմուտքին: Պուտինը հասկացրեց նաև, որ եթե հայ հասարակությունը համաձայն է երկրորդ կապիտուլ յացիայի ստորագրմանը, որի հետևանքները հազարապատիկ ավելի ծանր են լինելու, ինքը դրան չի խանգարելու: Իսկ Նիկոլ Փաշինյանը, լինելով «գեղցի ճարպիկ», ստախոս, ենթադրաբար իր արևմտյան տերերի բացահայտ դրդմամբ հետքայլի գնաց ու հայտարարեց, որ պատրաստ է ռուսական կողմի առաջարկներն ընդունել»:

Միևնույն ժամանակ, քաղաքագետի խոսքով, Փաշինյանը դեռ հանդիպումից առաջ Twitterյան գրառմամբ քար էր շպրտել Ռուսաստանի դաշտ՝ հասկացնելով, որ ՌԴ-ն իր ստանձնած պարտականությունները չի կատարում. «Ես, ամեն դեպքում, չեմ կարծում, որ Սոչիի հանդիպումից հետո արագ գործողություններ կլինեն, քանի որ Արևմուտքը Հարավային Կովկասը ռուսներից ձերբազատելու իր սեփական ծրագիրն ունի: Եվ եթե ռուսները շարժվում են պլան A-ով, ապա, ի տարբերություն ռուսների, պլան A-ի ձախողման պարագայում Արևմուտքը պլան B, C, D ունի: Ու շատ դեպքերում Փաշինյանի այդ «ճարպկությունը» հենց այդ համատեքստում պետք է դիտարկել. նա չի ամաչում այդ վարքագիծն ի ցույց դնելուց, Փաշինյանը չի ամաչում մե՛կ Ռուսաստանի, մե՛կ Արևմուտքի գիրկն ընկնելուց»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ մեզ համար ամենաընդունելի տարբերակը կլիներ այն, որ ժամանակավորապես սառեցվեր բանակցային ներկա գործընթացը. «Բայց՝ ոչ: Քանի որ Փաշինյանը կապիտուլ յանտ է, թուրք-ադրբեջանական տանդեմը նրան ուղղակիորեն պարտադրում է «խաղաղության պայմանագրի» անվան տակ գնալ նորանոր զիջումների, ստորագրել մեր երկրորդ կապիտուլ յացիան: Այս պարագայում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը չեն կարող ընդդիմանալ հայ ժողովրդի անունից հանդես եկող Փաշինյանին»:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ մասնավորապես «վաշինգտոնյան» փաստաթուղթն իրենից շատ մեծ վտանգ է ներկայացնում, այն հակահայկական է: «ՀՀ-ն այդ խայտառակ փաստաթղթով Արցախը ճանաչելու է որպես Ադրբեջանի մաս: «Վաշինգտոնյան փաստաթուղթն աղետ է. եթե Հայաստանը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ռուսներն այդտեղից կհեռանան: Սա ամբողջությամբ Արցախը կործանող փաստաթուղթ է: Բայց նույնիսկ այդ պարագայում, եթե Նիկոլ անհողն ամբողջ Արցախը հանձնի թուրքերին, միևնույնն է, Նիկոլը խաղաղություն չի բերելու Հայաստանին: Թուրքերը երբեք ու ոչ մի պարագայում չեն դադարեցնելու իրենց ծավալապաշտական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, քանի դեռ Հայաստանը ղեկավարվում է կապիտուլյանտ ու իրենց կողմից նսեմացված Նիկոլ անհողի կողմից»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս իշխանությունը Հայաստանը կործանելու նպատակ ունի:

«Ի դեպ, 30 տարվա մեջ Ալիևը երբեք չի հայտարարել, որ Հայաստանը, 1991-ին մտնելով ԱՊՀ-ի մեջ ու ստորագրելով Ալմա-Աթայի հռչակագիրը, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս տարիների ընթացքում չլսեցինք, որ Ալիևը հայտարարի, թե 1997-ին ստորագրելով Ստամբուլի կոնվենցիան, ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Որպես պատմաբան, որը զբաղվում է Արցախյան հիմնահարցով, այս տարիներին չեմ լսել, որ ադրբեջանցիները Մադրիդյան սկզբունքները համարեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հիմնաքար: Ըստ Փաշինյանի, այս տարիներին ադրբեջանցիները հիմար են եղել, չեն հասկացել, որ ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ու միայն իր իշխանությունից հետո բացահայտվեց «նախկինների հակահայկականությունը»: Հասկանալի է, չէ՞, թե Փաշինյանի հակահայկական թեզերն ուր կարող են տանել»,-ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանը սեփական իշխանությունն ամեն գնով պահելու համար պատրաստ է պաշտոնական մակարդակով ամենամեծ հակահայկական թեզերն առաջ տանել:

Անդրադառնալով հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին, որը բխում էր վերոնշյալ վտանգներից, քաղաքագետը նշեց. «Արցախցիների հանրահավաքը շատ կարևոր էր միջազգային հանրությանը ազդակներ հաղորդելու համար: Բայց խնդիրն այն է, որ Երևանի պաշտոնական սենյակներում վեր ընկած քայլիստների համար նրանց այդ ազդակներն առոչինչ են: Եթե Հայաստանի իշխանությունների համար այդ դիրքորոշումն առոչինչ է, նույն ռուսների, ԱՄՆ-ի, Արևմուտքի համար արցախցիների ազդկաներն ինչո՞ւ պետք է շատ կարևոր լինեն: Սարսափելին այն էր, որ արցախցիների հուժկու հանրահավաքից հետո Նիկոլին երկրպագող ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտ հակաարցախյան գրառումներ էին անում, հեգնում էին ու քննադատում արցախցիներին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 659 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am