Աֆրիկայում սպանվել է Կարմիր խաչի 6 կամավոր
korrespondent.net-ը գրում է,որ Կենտրոնաֆրիկյան Հանրապետության հարավ-արևելքում բժշկական կենտրոնի վրա իրականացված հարձակման հետևանքով սպանվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վեց աշխատակից: «Մենք ցնցված ենք մեր կամավորների մահվան լուրից: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին միջոցներ ձեռնարկել մարդասիրական առաքելության աշխատակիցներին հարգելու համար»,- ասել է Կենտրոնաֆրիկյան Կարմիր խաչի նախագահ Անտուան Մբաո-Բոգոն: Կազմակերպության տեղեկություններով՝ հարձակման ժամանակ հնարավոր է՝ սպանվել են և՛ բուժանձնակազմի անդամներ, և՛ քաղաքացիական անձինք: Դեռ այդ միջադեպի մասին այլ տեղեկություններ չկան:
