Նիկոլը պետք է հստակ որոշում արտահայտի․ Արկադի Ղուկասյան (video)

Ես համոզված եմ` այն ժողովուրդը, որը պատրաստ է պայքարել մինչեւ վերջ, նրան հնարավոր չէ հաղթել: Այս մասին այսօր` հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

«Այստեղ կան, իհարկե, դժվարություններ, որովհետեւ մենք չենք տեսնում հստակ դիրքորոշում Հայաստանի կողմից: Ակնհայտ է, որ Արցախը միայնակ չի կարող պայքարել ամբողջ աշխարհի դեմ եւ մենք ակնկալում ենք Հայաստանի, Սփյուռքի եւ մեր բարեկամ երկրների աջակցությունը մեր պայքարում»,- ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ պատրաստ է Սոչիում խաղաղապահների տեղակայմանը ժամկետը երկարացնելու մասին փաստաթուղթ ստորագրել, Ղուկասյանն ասաց, որ մինչ այդ ուրիշ մտքեր են հնչել եւ դա հաշվի առնելով, ինքը համոզված է, որ հստակ դիրքորոշում պետք է հնչի:

Նախկին նախագահն ասաց, որ իրենք չունեն հստակ ինֆորմացիա, թե ինչ են անելու ՀՀ իշխանությունները, միայն կարող են ենթադրել այդ մասին:

«Խոսքերն այս վերջին ժամանակահատվածում գրեթե արժեք չունեն, որովհետեւ խոսքերն ու մտքերը փոխվում են եւ մենք շատ հակասական հայտարարություններ ենք լսում, ինչը մտահոգիչ է: Այսօր Արցախը զրկված է պաշտպանել իրեն, այդ առաքելությունը դրված է Հայաստանի վրա եւ ես ուզում եմ հավատալ, որ Հայաստանը այդ միսիան կիրականացնի»,-ասաց նա:

Արկադի Ղուկասյանն ասաց, որ այսօր Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են պահում Արցախի անվտանգությունը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանն իր միսիան ավարտել է Արցախում. «Մեզ անհրաժեշտ է եւ Ռուսաստանի օգնությունը այս հարցում, եւ առաջին հերթին Հայաստանի օգնությունը, որովհետեւ ՌԴ-ն ինչքան էլ շահագրգռած լինի ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, ունի իր շահերը, իր հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ որոշ հարցերում մենք տեսնում ենք վերապահումներ, բայց ինչ վերաբերում է Հայաստանին, Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում հայտնի»,-ասաց նա նշելով, որ մինչեւ հիմա իր համար պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am