Հիմա ուզում եք մեռելը թաղեք, որ չնեխի՞։ Նեխած մեռելի՞ց եք վախենում

Էս ու՞մ է դավաճան ասում, մտածե՞լ եք։ Չէ, չէիք կարող մտածել, որովհետև էլի ձեր ցավոտ վերքն է աղով մրմռացնում՝ «Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն»: Սույն տիկնոջը հուշեմ իր բառապաշարով , չնայած դաժան է, որ իրենց օրոք 19-ամյա տղուն մի քանի ձևով է մայրը թաղել։ Ո՞ր ձևն է հիշեցնում։ Այն, որ գետնին թափված պարկերից մի ոսկոր են տվել մորը ու ասել՝ ձեր տղու՞նն է։ Էն որ դագաղը փակ որդուն հանձնել ու ասել են՝ ձեր տղա՞ն է։ Էն որ մինչև հիմա էլ իր 19-ամյա որդու ոսկորն անգամ չունի՞։ էն որ իր տղուն մասնատվա՞ծ են տվել։ Էն որ մինչև հիմա չգիտե՞ն, թե իրենց 19-ամյա որդին մեռածների մե՞ջ է, թե՝ գերիների։ Էն որ ոսկոր են թաղել, բայց մինչև հիմա չգիտեն՝ յարաբ իրե՞նց որդին էր։ 


Ի՞նչ ես ուզում թաղել տիկին՝ մեր հինգհազարամյա մեռելի պատմությու՞նը, մե՞զ, ցեղասպանությու՞նը, մեր ազգը։ Մոր ունեցած ամենաթանկը 19-ամյա որդին է, մեր ամենաթա՞նկն ես ուզում թաղել։ Հանգիստ մնա, արդեն թաղել է մայրը։ Թաղման ձևերն էլ նկարագրեցի, որ ավելի խաղաղ զգաս քեզ։  Էս ու՞ր ես քշում, ավերիչ հողմ, ու՞ր։ Դու՞ ես մեզ սովորեցնում, որ  «Դավաճանությունը մահ է»։ Դու՞։ Մեր հինգհազարամյա մեռելին թաղելով ուզու՞մ ես մոռանա՞լ ամեն ինչ, մոռանալ, որ երկիր ու պետություն ենք ունեցել, մոռանալ, որ հայ է եղել․ «Եւ ուրեմն, պետք է մի օր, ի վերջո, մեր եւ մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին եւ նոր հարաբերությունների, անդավաճան հարաբերությունների, նոր երջանկության ծնունդի հնարավորություն տալ»: 

«Սա նշանակում է դադարեցնել աղմուկը՝ Պողոսն էր մեղավոր, չէ՛, Պետրոսն էր մեղավոր, չէ՛, Բարդուղիմեոսն ավելի մեղավոր էր: Նախկիններն էին մեղավոր, որ 30 տարի թալանեցին երկիրը, չէ՛, ներկաներն են մեղավոր, որ երկու տարում 30 տարվա մեր բոլորի փորած փոսը չլցրեցին եւ ազգովի ընկանք մեջը»: Այդ դեպքում ամուսինդ ինչու՞ գալու օրվանից առ այսօր, ,,նախկիններ է տշում,, , չի մոռանում նրանց փողի բույրը և հազար ու մի ձև է գտնում այն իրենով անելու։ Դու էլ փող ես ներշնչում ու արտաշնչում։ Ձեր արածը փորձում եք նախկինների արածի հե՞տ համեմատել։ Ներու՞մ ստանալ։ Էլ դավաճաններ չկա՞ն, որովհետև փաստի առա՞ջ եք կանգնել․  

«Բայց ա՜յ, որ օ՜դը փակվեր, օ՜դը, այսքան զոհ չէինք ունենա։ Էն 100 գեներալը դավաճան չլինեի՜ն, էն 1000 սպան դիլետանտ չլինեի՜ն, առաջնագծում խուճապ չտարածեի՜ն, չվախենայի՜ն, չփախչեի՜ն, զենքը լինե՜ր, զինվորը լինե՜ր, զենքը կրակե՜ր, ժամանակին զանգեի՜նք, ժամանակին զիջեի՜նք, ժամանակին խնդրեի՜նք... »։ 


Հիմա ուզում եք մեռելը թաղեք, որ չնեխի՞։ Նեխած մեռելի՞ց եք վախենում, երբ հենց հիմա մեր քթի տակ, մեր հողում, մեր տղերքի մարմիններն են գտնվում։ Մեր հարաբերություննե՞րը, սե՞րը առ հայրենիք եք համարում նեխած մեռել։ Հայաստանը յուղի պուլիկ չէ, երբ մի մուկ ընկնում ու ամբողջ յուղը փչացնում է, մտածենք, որ նոր յուղ գնենք  ու լցնենք պուլիկը։ Նման դեպքում մառանի մկներով են զբաղվում։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 3056 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am