Վրաստանը չպետք է ապրի առճակատման պայմաններում. Կվիրիկաշվիլի
Sputnik գործակալությունը հայտնում է,որ Պրահայում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով վրացի ուսանողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է,որ Վրաստանը փոքր երկիր է, որը չպետք է ապրի առճակատման պայմաններում: «Մեր ներքին օրակարգն ընտրությունների արժանավայել անցկացումն է: Մենք կոչված ենք առավելագույն ժողովրդավարական միջավայր ստեղծել ընտրությունների համար… Մենք փոքր երկիր ենք և չպետք և ապրենք առճակատման ռեժիմում»,-ասել է Կվիրիկաշվիլին: Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով Չեխիա Է ուղևորվել փետրվարի 22-ին: Կվիրիկաշվիլին արդեն հանդիպումներ է անցկացրել Չեխիայի իր պաշտոնակից Բոգուսլավ Սոբոտկայի և նախագահ Միլոշ Զելմանի հետ: Չեխիա վրացական պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են ծրագրված նաև առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի, ինչպես նաեւ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ։
