«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Հայաստան էր ժամանել Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը: Նա հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնական և քաղաքական շրջանակների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Փորձագիտական շրջանակները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ իշխանական պաշտոնյաները Կովաչևի հետ հանդիպումների ժամանակ խոսել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի, տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ու մի շարք այլ հարցերի մասին, սակայն ծպտուն անգամ չեն հանել Արցախի կարգավիճակի և ինքնորոշման խնդրի մասին:
Արցախի հետ կապված միակ հարցը, որ քպականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկել են, «Արցախում ապրող հայերի իրավունքների պաշտպանության ու անվտանգության խնդիրն» է: Ու ընդհանրապես, արտերկրյա գործընկերների հետ շփումներում իշխանությունները փորձում են շրջանցել Արցախի կարգավիճակի ու ինքնորոշման հարցը։ Հետաքրքիր է, որ փոխարենը Կովաչևի հետ հանդիպման ընթացքում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է հատուկ շեշտել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու երաշխավորումը պետք է արտացոլված լինեն խնդրին վերաբերող քաղաքական և իրավական փաստաթղթերում։
Ըստ էության, այս ամենը վկայում է այն մասին, որ Արցախի ինքնորոշման հարցը բարձրացնելու առաքելությունը մնացել է միայն ընդդիմության ուսերին, իսկ իշխանությունները գնալով ավելի ու ավելի են ձեռք քաշում Արցախից»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը