Աննա Վարդապետյանը պարտավոր է խոսել. հոկտեմբերի 27-ի դեպքերից 23 տարի անց

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի հունիսի 14-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. ««Հոկտեմբերի 27»-ի գործի նախաքննությունը բացված է, եւ Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաեւ ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն եւ պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն, եւ բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար»: Ի վերջո, ընտրողները տվեցին այդ քվեն։

Այսօր 1999 թվականի «Հոկտեբերի 27»-ի պետական ահաբեկչության 23-րդ ողբերգական տարելիցն է, եւ չնայած 2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական գործը (այսուհետ՝ վարույթ) վերաբացվեց, սակայն 23 տարի անց գործը բացահայտված չէ:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին ուժային կառույցների իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերաբացումից հետո՝ անցած տարի, քրեական գործով հարցաքննվել է ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը: Բացի նրանից, հարցաքննվել են նաեւ նրա եղբայրը՝ Կարեն Հունանյանը, ոճրագործության մյուս մասնակիցներ Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը եւ ահաբեկչությանը զոհ դարձած ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Ի՞նչ ունենք վերաբացումից հետո. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ, Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանը հայտնեց, որ քրեական գործի վերաբացումից հետո իրեն երկու անգամ ԱԱԾ-ում հարցաքննության են հրավիրել, որից հետո որեւէ այլ բան չի արվել, եւ գործը բացահայտված չէ. «Ոչինչ չի արվել, ես տեղյակ չեմ, ինձ հայտնի չէ՝ ինչ է արվել: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարտավոր է խոսել այս մասին եւ պատասխանել իմ բաց նամակին։ Ինքը պարտավոր է, քանի որ այդ որոշումը, անկախ, թե ինչ-ինչ յանն է գրել, դա ՀՀ -ի գլխավոր դատախազի ստորագրությունն է, կնիքը, եւ վերջ»:

Տիկին Բախշյանի գնահատմամբ՝ մինչ «Հոկտեմբերի 27» -ը բացահայտելը Նիկոլ Փաշինյանը, լինելով «Մարտի 1»-ի տուժող, ինքը պետք է շահագրգիռ լիներ «Մարտի 1»-ի բացահայտմամբ. «Վերսկսենք «Մարտի 1»-ից. ինքը, լինելով իրադարձությունների կենտրոնում գտնվող մարդ, պետք է շահագրգիռ լիներ՝ մարտի մեկը բացեր. չբացվեց: Ինչի՞ մասին է սա ասում. Հայաստանում չկա արդարադատություն, եւ այդ նշանակում է՝ իշխանության ամենակարեւոր թեւը՝ արդարադատությունը, չի գործում, չհեղափոխությունից հետո էլ չկա, եւ այդտեղից բխում են մեր բոլոր դժբախտությունները։

«Մարտի 1»-ը պետք է բացահայտվեր, քանի որ դա շատ ավելի շատ ակնհայտ ու հեշտ էր, քան «Հոկտեմբերի 27»-ը, քանի որ «Հոկտեմբերի 27»-ի մեջ արտաքին խաղացողները շատ են: Մեղրիի միջանցքի մասին «Հոկտեմբերի 27»-ից առաջ խոսել են, եւ այսօր մենք այդ իրականության մեջ ենք, թե ինչպես են բացահայտ Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա պահանջում միջանցք, որին կատեգորիկ դեմ են եղել Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը, անվտանգության խորհրդի նիստի ժամանակ դուռը շրխկացրել, դուրս են եկել:
Ի՞նչ է նշանակում՝ երկու տարի փող տանք, բայց զենք չստանանք: Անձամբ ես իրեն ընտրել եմ որպես ժողովրդավարության տեսակետ ընկալող մարդու, բայց միշտ չէ, որ ինքը իր այդ սկզբունքներին հավատարիմ է մնացել»:

Այսպիսով, տիկին Բախշյանի խոսքով՝ բազմաթիվ հարցեր չունեն իրենց պատասխանները, եւ ամենակարեւորը՝ «Հոկտեմբերի 27»-ի իրական կազմակերպիչներն ու պատվիրատուները մինչ օրս բացահայտված չեն: «Ես կմեռնեմ, կգնամ, բայց այդ օրը չեմ տեսնի, որ բացահայտվի գործը»,- ասաց Անահիտ Բախշյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 556 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am