«Որ պլատայից գողություն լիներ, ոչ թե կհարուցեի, այլ տեղում կմորթեի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, 2 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեում խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հերթական մերկապարանոց հայտարարությունն է արել բանակի հասցեին, որը մարդիկ գնահատում են որպես բանակը վարկաբեկելու հերթական փորձ։

Ասել է․ «Ամեն անգամ, երբ գնում ենք որեւէ հարց լուծելու, տեսնում ենք, որ այդ հարցը լուծելու գործիքը չկա, կամ այդ գործիքի կաղապարը կա, իսկ ներսի, այսպես ասած, կատալիզատորը չկա, ինչպես պատերազմի ժամանակ դեպքերի առնչվեցինք, երբ պարզվեց, որ, ասենք, ահասարսուռ անուններով հրթիռների միջից կարող է պլատաներ են հանել, որոնց մեջ ոսկի կա»: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գոներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մեր հարցին, թե տեսականորեն հնարավո՞ր է այդպիսի բան, որ հրթիռների վրայից «պլատաները» (միկրոսխեմաները) հանվեն, յուրացվեն, քանի որ ոսկի են պարունակում իրենց մեջ, պատասխանեց․ «Ցանկացած հրթիռ, որի վրա պլատա կա, դրանք լաբորատորիայում ստուգվում են, եւ իմանում են՝ պլատան հանվա՞ծ է, թե՞ չէ։ Այսինքն՝ չեմ կարծում, որ դա կիրառելու օրը դա չեն իմացել։ Բայց չեմ կարող որեւիցե բան մեկնաբանել, որովհետեւ ընդհանրապես իրեն չեմ ուզում մեկնաբանել»։ Ապա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի ասածներին եթե հետեւում ենք, ապա տեսնում ենք, որ իր նպատակը պարտությունն արդարացնելն է, բանակին պախարակելը։


«Ինքն էդ նպատակով է ասում։ Եթե էդպիսի բան է եղել, թող գրի՝ էդ գործով քրեական գործը եւ մեղավորներին»,- ասաց գեներալ-գնդապետը։

Պարոն Հակոբյան, եթե Փաշինյանը չի ասում, ստացվում է՝ մերկապարանո՞ց են իր հայտարարությունները։

Այո։ Ասեք՝ էդ հայտարարության քրեական գործի համարն ասեք եւ դատախազությունից ճշտեք, թե վարչապետի ասած գործով քրեական գործ կա՞ հարուցված, թե՞ չէ։

Ինքը կասի՝ ասել եմ՝ կարող է հանվել են։

Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքականությունը պոռնկություն է ինձ համար, հիմա պիտի ես դա մեկնաբանե՞մ։

Իսկ, հետաքրքիր է՝ այդ «պլատաները» որտե՞ղ են տեղադրված լինում, շարքային զինծառայողը կարո՞ղ է այդ հրթիռները քանդել ու «պլատաները» հանել, որ ոչ ոք չտեսնի, որ նա «պլատա» է գողանում հրթիռների միջից։

Չէ, դա մասնագետը կարող է անել միայն։ Դա հեշտ չի անել, ու հեշտ չի իմանալ նաեւ, որ դրա մեջ ոսկի կա։ Ես, օրինակ, չգիտեի։

Դրանց մեջ ոսկին որտե՞ղ է կամ՝ ի՞նչ ծավալի է, որ դրա համար գողանան դրանք։

Ամեն տեղ էլ օգտագործվում է ոսկի։ Բայց ծավալները շատ փոքր են, ուղղակի մարդիկ որոշել են․․․

Իսկ նախկինում, երբ Դուք էիք ղեկավարում բանակը, դեպքեր եղե՞լ են, որ զինվորները փորձեն ինչ-որ դետալներ գողանալ մեր զենք-զինամթերքի վրայից կամ քանդել, փչացնել բանակի գույքը։

Չեմ հանդիպել, այդպիսի քրեական գործ չեմ հարուցել։

Եղել է՝ չե՞ք հարուցել։

Չէ, չի եղել, չեմ հանդիպել, որ լիներ, ո՞նց չէի հարուցի, ոչ թե կհարուցեի, այլ տեղում կմորթեի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 994 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am