Զինված անձիք հյուրանոց են զավթել Ռիգայի կենտրոնում. տեսանյութ
Զինված անձիք ներխուժել են Ռիգայի Garden Palace հյուրանոց, և մինչև հիմա մնում են շենքում, ոչ ոքի ներս չեն թողնում։ Ինչպես գրում է Mixnews-ը՝ հյուրանոցը զավթած անձանց հագին կամուֆլյաժային համազգեստ կա։ Ներխուժումը տեղի է ունեցել սեփականատիրոջ և այցելուներից մեկի կոնֆլիկտի պատճառով։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
