«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազությունից հետ է վերցրել իր՝ ՀՀ գլխավոր զինդատախազ դառնալու դիմումը. թեկնածուն միայն նա էր: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նա քաղաքական իշխանություններից նոր առաջարկ է ստացել եւ որոշել է գնալ Բարձրագույն դատական խորհուրդ, դառնալ ԲԴԽ անդամ:
Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում բոլորը կողմ են եղել Հայկ Գրիգորյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու տարբերակին: Իսկ ո՞վ է լինելու զինդատախազ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ գլխավոր դատախազը զինդատախազ կնշանակի համակարգի ներսից, իսկ թե ով կլինի նա, առայժմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վերջնական որոշում չունի:
Հիշեցնենք, որ զինդատախազի պաշտոնի համար նշանակված մրցույթը պետք է կայանար հոկտեմբերի 21-ին, սակայն Հայկ Գրիգորյանի քայլից հետո մրցույթը չի կայացել, եւ պատերազմի մեջ գտնվող մեր երկիրը մեկ ամսից ավելի է, ինչ զինդատախազ չունի»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը