«Հրապարակ օրաթերթը» գրում է․Գործարար Ռուբեն Վարդանյանը, ով հրաժարվելով ՌԴ քաղաքացիությունից՝ տեղափոխվել է Արցախ, իսկ օրերս էլ ընդունեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը` պետնախարարի պաշտոնում աշխատելու, վերջին օրերին ինտենսիվ հանդիպումներ է ունենում քաղաքական-հասարակական տարբեր շրջանակների հետ։ Նա առանձին հանդիպումներ է ունենում, այցելում է կառավարության ոլորտային պատասխանատուներին՝ նախարարներին, հանդիպում նախարարությունների ղեկավար կազմի հետ: Արցախի մեր աղբյուրները կարծում են, որ Վարդանյանը քննություն է վերցնում կառավարության անդամներից, որ հետագայում հասկանա՝ ում հետ է աշխատելու, ում է «կտրելու» եւ փոխելու: Իսկ որ փոփոխություններ լինելու են, դա հաստատ է։ Ի դեպ, արդեն հայտնի է, որ Վարդանյանը պետնախարարի պաշտոնում կնշանակվի նոյեմբերի 4-ին։
Ապագա պետնախարարը, ըստ որոշ լուրերի, հանդիպել է նաեւ արցախյան ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանի հետ, ով շուրջ երկու ամիս է՝ շուրջօրյա բողոքի ակցիաներ է իրականացնում նախագահականի դիմաց՝ պահանջելով որոշ պաշտոնյաների հրաժարականը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանը՝ Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, ով գործարար Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է եւ Արցախում շինարարությունների առյուծի բաժինն է իրականացնում։ Այս հանդիպումով է պայմանավորված, որ բողոքի ակցիաները դադարել են: Ասում են նաեւ, որ Վարդանյանը խոստացել է Պետրոսյանին իր խորհրդական նշանակել եւ ի կատարումն նրանց պահանջների` կադրային փոփոխություններ իրականացնել:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը