«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Հոկտեմբերի 21-ին «Դուրս ՀԱՊԿ-ից համախմբում» նախաձեռնող խումբը դիմում է հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին` խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով: Թեման «ՀՀ անվտանգային հարցերն» են, մասնավորապես՝ ՀԱՊԿ կառույցից Հայաստանի դուրս գալու «հանրային պահանջի» քննարկումը։ Դիմումը հասցեագրվել է նաեւ ԱԺ արտաքին, պաշտպանության եւ անվտանգության, պետական-իրավական, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովների ղեկավարներին։ «Ակնհայտ է, որ այսօր ՀՀ քաղաքացիներին առավել հուզող հարցը դա ՀՀ անվտանգության եւ դաշնակցային հարաբերությունների ներկա եւ ապագա տեսլականներն են, ուստի այս քննարկումը, որպես ժողովրդավարական նախաձեռնություն, համարում ենք անհրաժեշտություն»,- հիմնավորել են դիմումատուները։
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն են իշխանության հովանու ներքո գործող գործիչները, այդ թվում՝ Արման Բաբաջանյանը, Լեւոն Շիրինյանը, Ազատ Արշակյանը, ՕԵԿ նախկին խոսնակ Էդգար Առաքելյանը, Գարեգին Միսկարյանը, Թեհմինե Ենոքյանը եւ այլք։ Շաբաթներ առաջ նախաձեռնությունը փակ հանդիպում էր ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ, ով վստահեցրել է, որ հարցին ընթացք կտան։
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը