Ում է նվիրում Ժոզե Մոուրինյոն իր մեդալը (տեսանյութ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի իր մեդալը նվիրել է թիմի պատանի երկրպագուներից մեկին: «Իմ մեդալներից որոշները ես չեմ պահում: Երկրպագուի համար այդ մեդալները տիեզերք են: Ես գաղափար նույնիսկ չունեմ, թե այդ տղան որտեղից էր: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով փոքրիկ էր»,- ասել է Մոուրինյոն:
