«Ուզում ես լոյալ եղիր Ադրբեջանին, ուզում ես՝ շատ լոյալ, միևնույնն է, էթնիկ հայերի համար այնտեղ ապրելու որևէ հնարավորություն չի լինի»․ Սուրեն Զոլյան

Հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով կողմերը, ըստ պաշտոնական հաղորդագրության և ըստ օրվա իշխանությունների, ժամանակին ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Թե ի՞նչ է ենթադրում այդ հռչակագիրը, որը ժամանակին վավերացվել է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից, փորձել ենք հասկանալ ՀՀ ԳԽ նախկին պատգամավորների հետ զրույցում: Նախկինում ՀՀ ԳԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի քարտուղար, «Արցախ» պատգամավորական խմբի համանախագահ Սուրեն Զոլ յանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ կա Գերագույն խորհրդի որոշման փաստաթուղթ, որում հռչակագրի վերաբերյալ սևով սպիտակի վրա գրված հատուկ կետ կա:


«Այդ փաստաթղթում գրված է, որ այդ հռչակագիրը ՀՀ-ն ընդունել է վերապահումներով: Այդ վերապահումը նախևառաջ վերաբերում է Արցախին: Բացի այդ, թեև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը եղել է Ալմա-Աթայում, բայց նրա ստորագրությունն ադրբեջանական Մեջլիսը չեղարկել է: Ու արդեն 1993 թվականի սեպտեմբերին Հեյդար Ալիևը շատ խորամանկ ձևով նորից անդրադարձել է դրան: Դա այն ժամանակ էր, երբ Ադրբեջանն արդեն առանց 7 շրջանների էր: Այնտեղ կար մի կետ, ըստ որի, հռչակագիրը բաց է բոլոր այլ պետությունների համար: ՀՀ ԳԽ-ն ավելացրել է հետևյալը՝ «ինչպես նաև այն ինքնավարությունների համար, որոնք մինչև Խորհրդային Միության փլուզումն են իրենց հանրաքվեն անցկացրել»: Այսինքն, որոնք անկախացել են մինչև ԽՍՀՄ փլուզումը: Այս առումով Արցախին ևս հնարավորություն էր տրված»,-ասաց նա:

Անդրադառնալով 1993-ին Հ. Ալիևի կողմից կրկին հռչակագրին խորամանկորեն անդրադառնալուն՝ Ս. Զոլ յանը հավելեց. «1993ին Հեյդար Ալիևը ոչ թե Ալմա-Աթայի հռչակագիրն է վավերացրել, այլ ԱՊՀ-ի կանոնադրությունը: Փաստորեն, 1993-ին տարածքային կորուստներից հետո Ադրբեջանը, ի դեմս Հ. Ալիևի, փորձեց մտնել ԱՊՀ, որ ՌԴ-ի հետ ինչ-որ ձևով լեզու գտնեն: Ստացվում է, որ Ադրբեջանը չի ստորագրել հռչակագիրը, Վրաստանը ևս, ինչպես նաև Բալթյան պետությունները: Այսինքն, եթե անգամ Հայաստանը ճանաչել է, ապա ճանաչել է Ուզբեկստանի, Բելառուսի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանին դա չի վերաբերում, Ադրբեջանը մինչև հիմա այդ հռչակագրի կողմը չի նայել»:


Ինչ վերաբերում է Արցախին, նա հավելեց. «Այդ հռչակագիրը վերապահումով է ընդունվել, ու Արցախի վերաբերյալ հատուկ նշում կա: Ճիշտ է, Արցախի անունը չկա, բայց այնպես է նկարագրված, որ այդ կետը կարող էր վերաբերել միայն ու միայն Արցախին, որովհետև միայն Արցախն է, որ հանրաքվեն կազմակերպել է մինչև ԽՍՀՄ փլուզումը: Հաջորդը՝ ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն: Հայաստանը երբեք էլ չի ժխտել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա Արցախին չի վերաբերում, քանի որ մինչև ԽՍՀՄ փլուզումը Արցախն արդեն դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Եվ, առհասարակ, եթե խոսքն ինքնորոշման և տարածքային ամբողջականության մասին է, ապա ՄԱԿ-ի փաստաթղթերով նախապատվությունը տրվում է ինքնորոշման իրավունքին: Մեծ հաշվով, հարց է՝ անգրագիտությո՞ւն, թե՞ շատ մեծ խորամանկություն է հիշել մի փաստաթուղթ, որն ի սկզբանե չի գործում: Կարծում եմ, ամեն դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները փորձել, բայց այդպես էլ ոչինչ չեն գտել: Մի կողմից էլ լավ է, որ այդքան փաստաթղթերի մեջ չեն կարողանում նշել որևէ այլ փաստաթուղթ, որը Հայաստանը վավերացրած կլինի ու դրանով ճանաչած կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը: Սա նշանակում է, որ իրավական առումով փրփուրներից են կախված»:

 

Սուրեն Զոլ յանի կարծիքով, իրականում անիմաստ է իրավական սկզբունքների մեջ մտնել: «Հիմա մենք տեսնում ենք, որ այստեղ չի գործում իրավունքը, որը միանշանակ կողմ է Արցախի ինքնորոշման գործընթացին: Հակառակը՝ այդ գործընթացն ուղղակիորեն վիժեցվել է, ինչի հետևանքով ունենք այն, ինչ ունենք: Այսինքն, որոշումները զուտ քաղաքական են, որոնց բնույթը պարզ է բոլորի համար. այն է՝ հայաթափել Արցախը և այդ տարածքները թողնել Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաև, որ որևէ հայ այնտեղ ի վիճակի չի լինելու ապրել: Սումգայիթի ջարդերը նշվածի վառ ապացույցն են, ուզում ես լոյալ եղիր Ադրբեջանին, ուզում ես՝ շատ լոյալ, միևնույնն է, էթնիկ հայերի համար այնտեղ ապրելու որևէ հնարավորություն չի լինի»,-ասաց զրուցակիցը:

դիտվել է 275 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am