«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ՔՊ-ական նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի ընտրությունը ԿԸՀ նախագահ պաշտոնում։
ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ այժմ փորձագետները կազմում են ՍԴ դիմումը, առաջիկա օրերին այն պատրաստ կլինի, որից հետո երկու խմբակցությունները դա կներկայացնեն ՍԴ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին ԱԺ-ն 65 ձայնով ԿԸՀ նախագահ ընտրեց Վահագն Հովակիմյանին, ով նույնպես մասնակցեց այդ ընտրությանը, ինչն օրենքով արգելվում է։ Բանն այն է, որ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար Հովակիմյանին նվազագույնը 65 ձայն էր պետք, այսինքն՝ եթե Հովակիմյանը չմասնակցեր, ապա անհրաժեշտ քանակությամբ ձայներ չէր ստանա։ Իշխող ՔՊ խմբակցությունը 71 պատգամավոր ունի, սակայն ընտրության օրն ԱԺ-ում ներկա էր 65-ը»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը