Պուտինը ԱԽ նիստ է անցկացնում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում, որը նվիրված է լինելու միգրացիոն ոլորտում ազգային անվտանգության սպառնալիքների չեզոքացմանը եւ միգրացիոն գործընթացների կարգավորմանը: Զեկույցով հանդես կգա ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը: