«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Դավիթ Բաբայանի միջեւ տեւական ժամանակ է՝ շփում չկա․ նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել: ԱՀ ԱԳՆ կայքում անգամ նրանց հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, 2021-ի սեպտեմբերի 7-ին է եղել։ Կան տեղեկություններ, որ միջգերատեսչական կապի խզման պատճառը միջանձնային հարաբերություններն են․ Դավիթ Բաբայանը՝ իր ընդգծված ռուսամետ հայացքների պատճառով, Միրզոյանի համար պերսոնա նոն գրատա է։
Սակայն կոնֆլիկտը վերջերս կարծես հարթվել է, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն ԱՀ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների ընթացքում ոգեւորությամբ խոստովանել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը միջնորդի առաքելություն է ստանձնել նախորդ շաբաթ Երեւանում իրենց գտնվելու ընթացքում, եւ արտգործնախարարներն այսուհետ նորմալ կշփվեն։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Արցախի պատվիրակությունը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ, Երեւանում էր, պատվիրակության կազմում էր նաեւ Դավիթ Բաբայանը։ Նրանք հանդիպումներ ունեցան բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Արարատ Միրզոյանի հետ»:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը