Ուկրաինան 2 միլիարդ եվրո է ստացել Եվրամիությունից

Ուկրաինան 2 միլիարդ եվրո մակրո-ֆինանսական օգնություն է ստացել Եվրոպական միությունից. սա 5 միլիարդ եվրո օգնության փաթեթի առաջին տրանշն է:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը:
«Այսօր մեր պետությունը Եվրամիությունից ստացել է ևս մեկ տրանշ, որի նպատակն է աջակցել Ուկրաինայի տնտեսական կայունությանը»,- հայտնել է նա: