«Կինը 24 տարի շարունակ ընտանիքում ենթարկվել է բռնության, հասցրել են այն վիճակի, որ երրորդ խմբի հաշմանդամ է». Զարուհի Հովհաննիսյան. «Մեդիալաբ»

Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությունների կոալիցիայի» համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: – Զարուհի´, դուք ասել էիք, որ այցելել եք Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, ով գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ահազանգել եք, որ նա առողջական խնդիրներ ունի, պարբերաբար բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից, մանրամասներ կներկայացնե՞ք հանդիպումից: – Նրա առողջական վիճակը բավական վատ է, կինը 24 տարի շարունակ ընտանիքում ենթարկվել է բռնության: Նրան հասցրել են այն վիճակի, որ երրորդ խմբի հաշմանդամ է: Նրա ոտքերը այտուցված են, վերքեր ու տրոմբներ կան ոտքերին, ունի երիկամների, վահանագեղձի խնդիրներ, բավական կեղեքված է, անընդհատ գլխաշոր է կապում: 15 տարի շարունակ կեղծամ է կրել, որովհետև պարբերաբար մազերը քաշել են ու պոկել: -Նա պատմում էր, որ ամուսնու կողմի՞ց է բռնության ենթարկվել: -Այո´, նա բավական դրվագներ էր պատմում իր ընտանեկան կյանքից՝ սկսած ամուսնու վերահսկողական վարքից: Ես անընդհատ փորձում էի հասկանալ՝ արդյոք կինը հնարավորություն ունեցե՞լ է մինչ այդ դեպքը որևէ մարմին կամ իրավապաշտպանի դիմելու, որպեսզի ինքն էլ դուրս գար այդ իրավիճակից, և նման ողբերգական հանգուցալուծում չլիներ: Փաստորեն վերահսկողությունն այնպիսին է եղել, որ անգամ խանութ գնալը և տանից դուրս գալը եղել է թույլտվությամբ ու կոնկրետ ժամով: Շփումները խիստ սահմանափակ են եղել, որպեսզի կինը հնարավորություն ունենար գոնե նման իրավիճակից դուրս գալ: – Նման դեպքերում կարծես միտում կա, որ կանայք սովորաբար խուսափում են ամուսնալուծվելուց, ի՞նչն է պատճառը: – Նա ամուսնալուծության ու հարաբերությունները խզելու փորձ արել է, սակայն, կրկնում եմ, մենք գործ ունենք մի կնոջ հետ, ում շատ ուժեղ վերահսկել են, և գործ ունենք անձի հետ, ով պաշտոնյա է եղել: Այսինքն՝ ամուսինը եղել է պաշտպանված, մարզում եղել է ճանաչված, բոլոր լծակներին տիրապետող: Մենք այդպիսի անհավասար հարաբերությունների մասին ենք խոսում, երբ անպաշտպանությունը ոչ միայն ընտանիքի ներսում է, այլև սոցիալական դիրքում: – Իսկ, որպես կանոն, բռնությունների դեպքում կանայք Հայաստանում ամուսնալուծվո՞ւմ են, թե՞ նախընտրում են հաշտվել իրավիճակի հետ, որն ավարտվում է ողբերգությամբ: – Հիմնականում ոչ թե փորձում են հնազանդ տանել այդ ամենը, այլ փորձում են առողջացնել ընտանիքը: Բայց, ցավոք, մենք ընտանիքների հետ աշխատելու, այդ ընտանիքները քիչ թե շատ առողջացնելու հնարավորություն չունենք, մենք չունենք պրոֆեսիոնալ մարմիններ, որոնք կկարողանան իսկապես աշխատել այդ ընտանիքների հետ: Եվ այդ պատճառով շատ հաճախ տեղի է ունենում ողբերգություն, հիմնականում զոհերը լինում են կանայք: Մենք տարեկան մոտ 10 կնասպանության դեպք ենք ունենում, իսկ սա արտառոց դեպք էր, որը տեղի է ունեցել երկարատև վերահսկողության ու բռնության հետևանքով: Իհարկե, ես չեմ պնդում և չեմ խառնվում նախաքննության մարմնի աշխատանքին, թե ի´նչ կպարզվի, դա արդեն համապատասխան մարմինների խնդիրն է, բայց երբ մարդը գտնվում է երկարատև բռնության մեջ, այդ բռնությունը կարող է ծնել նաև ողբերգություն: Սա որպես այդպիսին երկրորդ դեպքն է. ոչ վաղ անցյալում դեպք արձանագրվեց, որ Ճաճոյի Էդոյի հարսն էր սպանել ամուսնուն: Նա էլ նույն վիճակում էր գտնվել, երկարատև բռնության էր ենթարկվել, իսկ այդ դեպքում ինքնապաշտպանության էր դիմել: Սա բռնության երկարատև գործընթացն է, որը քայքայում է մարդու և´ մարմինը, և´ գիտակցությունը: Ռուզաննա Մկրտչյանը շատ վատ հոգեբանական վիճակում էր, անընդհատ վախեր ուներ, ասում էր, որ կալանավորված վիճակում ավելի հանգիստ է, քան տանն է եղել: -Իսկ հասարակության վերաբերմունքն ինչպիսի՞ն է նմանօրինակ դեպքերի նկատմամբ: Մենք կոնկրետ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության դեպքով ականատես եղանք, որ հանրությունը հիմնականում մեղադրանքներ է հնչեցնում կնոջ հասցեին, ասելով, որ ոչ մի բռնություն չի կարող արդարացնել սպանությունը: -Ես համարում եմ, որ ոչինչ չի կարող արդարացնել բռնությունը, բայց կա նաև մյուս տարբերակը՝ բռնությունը միշտ ծնում է բռնություն, երբեմն՝ ավելի դաժան: Հասարակությունն իսկապես պետք է ավելի գրագետ մոտենա, հասկանա մարդու վիճակը, մանավանդ այն հասարակո

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video) Պուտինը ժամկետ է ասել, թե չէ․․․ Հայկ Նահապետյան (video) Մենք ձեր մեջքին ավելի կարող ենք հենվել, քան Փաշինյանի. Դպրաբակի բնակիչը՝ Քոչարյանին (video) 16 տարի է մեր տունը հոսքի տակ է․ դիմել ենք մարզպետարան՝ ոչ մեկ չի օգնում․ դպրաբակցին՝ Քոչարյանին (video) Ռոբերտ Քոչարյանը տղա է․ հարցում (video) Բանավեճ լրագրող Սյուզի Բադոյանի և Փաշինյանի միջև (video) Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Վրաստանում նոր պատրիարք են ընտրել Ձեզ ասեմ՝ Նիկոլն ուր է հետ գնալու․ Հայկ Նահապետյան (video) Հունգարիան չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա. Անիտա Օրբան Երևանը պատրա՞ստ է դրան, թե՞ պատրաստ է հանուն «խաղաղության» բավարարել նաեւ Ադրբեջանի այդ հավակնությունները. Հակոբ Բադալյան Իրանի առաջարկն օրինական պահանջ է. Բաղայի Պուտինն ինչ է ասել Բելլա Քոչարյանին (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. վարորդներից մեկը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Ռոբերտ Քոչարյանը գիտե՞ք՝ ինչ ճանապարհ է անցել․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am