Թիմի ձայները չվտանգելու համար հրաժարվել եմ մանդատից. Բերդ համայնքի ղեկավար

 «Հրապարակ օրաթերթը» գրում է. Հոկտեմբերի 7-ին Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխարինվեց գրավով: Մանուչարյանը շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվելուց հետո ազատ արձակվեց:


Իսկ մինչ այդ՝ հոկտեմբերի 5-ին, նա ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել եւ հրաժարվել մանդատից: Հասկանալի է, որ պարզ գործարք է տեղի ունեցել, կամ էլ՝ երբ մանդատից հրաժարվել է, այլեւս բանտում պահելու իմաստն է վերացել։ Սրանով իշխանությունը ցուցադրեց, որ սա բացառապես քաղաքական հետապնդում էր։

Պարզ է, որ Բերդը կունենա նոր համայնքապետ: Ինչո՞ւ է Հարություն Մանուչարյանը հրաժարվել մանդատից, ո՞վ է փոխարինելու նրան, եւ համաքաղաքացիների կողմից այդքան սիրված համայնքապետը, ով բանտից անգամ հաղթեց սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում, ինչո՞ւ է նման որոշում կայացրել։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ Հարություն Մանուչարյանից:

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դաշինքն արդեն իսկ ունի համայնքապետի թեկնածու. «Հաղթած թիմը, բնականաբար, արդեն ունի իր թեկնածուն, սակայն այդ մասին այժմ չեմ ցանկանում խոսել: Թեկնածուի անունը կհրապարակվի նոյեմբերի 10-ին՝ ավագանու նիստում»: Անդրադառնալով մանդատը վայր դնելու հանգամանքին՝ նշեց, որ Բերդի բնակիչները կարեւորում են արդար ու ազնիվ աշխատանքը, այլ ոչ թե իր անձը. «Վստահեցնում եմ, որ Բերդի բնակիչները Հարություն Մանուչարյանին չեն ձայն տվել, այլ ձայն են տվել Մանուչարյան Հարությունի թիմին: Բոլոր նրանք, ովքեր ինձ ձայն են տվել, եւ բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես ընտրություններին չեն մասնակցել, շատ լավ գիտեն, որ Հարություն Մանուչարյանն իր աշխատանքը կարող է նաեւ հասարակական կարգով իրականացնել: Ես ընտրությունների համար չեմ աշխատել կամ աշխատում, ես աշխատում եմ մեր ժողովրդի վստահության քվեն չչարաշահելու համար»։

Անդրադառնալով այն լուրերին, թե ինքը` Մանուչարյանը, իշխանությունների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ խափանման միջոցը գրավով փոխարինելու դիմաց հրաժարվի մանդատից, Հարություն Մանուչարյանն ասաց. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ չկա որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն: Թիմի ձայները չվտանգելու համար հրաժարվել եմ մանդատից: Իշխանությունների հետ ոչ մի համաձայնության չենք եկել: Ժողովուրդն իր վստահության քվեն մեզ է տվել: Մարդկանց սպասելիքներն արդարացնելու համար ես հրաժարվել եմ իմ մանդատից՝ ապացուցելով, որ պայքարի չեմ գնացել իմ աշխատանքի համար, այլ պայքարել եմ հանուն թիմի, հանուն արդարության: Մեր թիմն ի վիճակի է աշխատելու»:

11 ամիս կալանավայրում մնալը, էլի որոշ համայնքապետերի, օրինակ՝ Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ պահելը իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների մասին չե՞ն խոսում։ «Քանի որ ես գտնվում եմ նախաքննական փուլում, չեմ ցանկանում իմ կալանավորման մասին խոսել: Դատական պրոցեսն ավարտվելուն պես խոստանում եմ ծավալուն խոսել այդ մասին»,- եզրափակեց Մանուչարյանը:

 

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Թուրքիայում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր համայնքապետը Հայաստանն այսօր մեծ քայլ արեց դեպի դասական ֆաշիզմ. Ռուբեն Մելիքյան Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան Խստորեն դատապարտում եմ «բարեփոխված» իրավապահ համակարգի ներկայացուցիչների նման վարքագիծը Ծանրորդ Աղասի Աղասյանը հետմահու արժանացել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալների «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով ձերբակալվածներ կան Եթե Հորմուզում չստացվեց, նշանակում է՝ բացվում է երկրորդ ուղղությունը․ Վահե Դավթյան «Իրանի նեղուց». Թրամփի ձևակերպումն ուշագրավ է. քաղաքագետ «Պապայիդ տունն է»․ ՔՊ-ական պատգամավորի անմակարդակ, վիրավորական պահվածքը Լարված իրավիճակ է Նոր Հաճնում Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Արմավիր ճանապարհին ԱՄՆ-ն Իսրայելին արգելել է ռմբակոծել Լիբանանը Սամվել Կարապետյանի կալանքի հետ կապված դիրքորոշումս անփոփոխ է՝ նա պատանդի կարգավիճակում է». Արման Թաթոյան Փաշինյանը դուխ չի անում երես առ երես հանդիպել Կարապետյանի հետ. Նարեկ Կարապետյան «Այ, կապիտուլյանտ, այ, հողատու, այ, դավաճան, այ, թուրքանման ու թուրքահպատակ, դու ո՞վ եղար, որ ինձ շուն ու շանգյալ ասես, հայ ընտրողին շուն ու շանգյալ ասես…». Լևոն Ջավախյանը՝ Փաշինյանի մասին Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին Ես չեմ ուզում արձագանքել անլուրջ մարդկանց հայտարարություններին. Սամվել Կարապետյան Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյան Դատարանի որոշումը սպասելի էր. մենք մեր հաղթանակի հնարավորությունը գնահատում ենք 100%. Սամվել Կարապետյան «Նա բուժման կարիք ունի»․ Կարապետյանը՝ Փաշինյանին Կացը հայտնել է, որ Իսրայելի բանակը չի նահանջելու Լիբանանում իր դիրքերից․ Կաց Դատարանը երկարացրեց ժամկետը 3 ամսով Սևանի հիվանդանոցի մոտ 73-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am