Սիսիանում գործին է խառնվել նաեւ ՔՊ-ական պատգամավոր

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Հոկտեմբերի 15-ին Սիսիանի ավագանու արտահերթ նիստում պետք է տեղի ունենար Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չի կայացել։ Նիստին 21 անդամից ներկայացել էր 9-ը, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ վայր են դնում մանդատները, ավելի վաղ մանդատներից հրաժարվելու մասին հայտարարել էր նաեւ «Ապրելու երկիր» խմբակցությունը։ Գործող կարգի համաձայն, եթե քվորում չի ապահովվում, ու նիստը չի կայանում, ապա նույն օրակարգով նիստ նշանակվում է հաջորդ օրը։ Այսինքն՝ նիստը պետք է կայանար հոկտեմբերի 16-ին։ Սակայն ՔՊ-ն հետաձգել է կիրակի օրվա նիստը, այն կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 11։00-ին։ Հետաձգման պատճառն այն է, որ ՔՊ-ում հույս ունեն, որ ընդդիմադիրներից ավագանու երկու անդամի կարող են իրենց կողմը բերել։


Բանն այն է, որ չնայած ավագանու անդամները հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին, սակայն, մեր տեղեկություններով, պաշտոնապես դեռ չեն ներկայացրել դիմումները, իսկ դա նշանակում է, որ կարող են ցանկացած պահի մասնակցել նիստին եւ իշխանության համար քվորում ապահովել։ Մեզ ասացին, որ գործին է խառնվել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ Հակոբջանյանի ազգականը, եւ միջնորդավորված կերպով բավականին խոստումնալից առաջարկներ է անում ընդդիմադիրներին։ ՔՊ թեկնածու, համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, ի դեպ, հոկտեմբերի 15-ի նիստում ելույթ է ունեցել՝ ասելով, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների։

 

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր Ուկրաինան և ՌԴ-ն համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղային հրադադարի շուրջ Ո՞ր ուժին է պատրաստվում միանալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Աննա՛, ոչ ոք չի մոռանալու՝ ինչ ես արել 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նաիրա Գևորգյան (video) Բա տենց մարդուն կտանեն բե՞րդ․ լրիվ սխալ է, երկիրը լրիվ սխալ է․ Հարցում (video) «Նիկո՛լ, Հայաստանի ամբողջ ռեսուրսները տվեցիր թուրքերին, հիմա էլ եթիմ ես խաղում, իբր կնիկ չունես» (video) Թող Աստված մեր ղեկավարներին խիղճ տա, որ իմանան՝ վերևն Աստված կա․ Հարցում (video) Աննա՛, ձեր «կեղտոտ նախիրին» զբաղեցնելու համար բաժանությու՞ն ես մտածել․ Շաքարյանց (video) «Ինչքան փչացած մարդ կա Փաշինյանին ձայն կտա»,«թուրքից ինչքան հեռու՝ էդքան լավ, ի՞նչ ձայն տալ»․ հարցում (video) «Բանակում կռիվ է եղել․ հայհոյել են, դաժանաբար սպա*ել». Նարե Սոսե (video) Հիմա մի պատմություն պատմեմ Մարիամիկից․ Աննա Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am