Պուտին-Մակրոն բախում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աղմկահարույց այն հայտարարությանը, որ Ռուսաստանն ապակայունություն է ստեղծում Հարավային Կովկասում: «Իհարկե, ես զարմանքով կարդացի Ֆրանսիայի նախագահ որոշ մեկնաբանություններ՝ կապված հոկտեմբերի 6-ի հանդիպման արդյունքների հետ»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ Մակրոնի հայտարարություններում բացակայում է հակամարտության ընթացքի մասին ըմբռնումը, և որակել է այդ հայտարարությունը որպես «ոչ կոռեկտ»:

Մոսկվան երեկ էլ բացարձակ անընդունելի որակեց Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը՝ պնդելով, թե դա վկայում է Ուկրաինայի հետ հակամարտության տրամաբանությունը հետխորհրդային այլ պետությունների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա տարածելու փորձերի մասին: «Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ», - ասել է ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

Զախարովան ի պատասխան պնդել է, թե Մոսկվան խաղաղության ստանդարտ կոչերից բացի, ի տարբերություն Ֆրանսիայի, վճռորոշ ներդրում է ունեցել 44-օրյա պատերազմը կանգնեցնելու, Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու, փախստականներին վերադարձնելու, դիերը փոխանակելու գործում: «Ռուսաստանի մերձավոր Ադրբեջանի ու Հայաստանի հետ հարաբերություններում սեպ խրելու Փարիզի փորձերը դատապարտված են տապալման»,- պնդել է ՌԴ արտգործնախարարության խոսնակը:
Նախօրեին Ֆրանսիայի նախագահը հանդես էր եկել Ռուսաստանի հասցեին ուշագրավ գնահատականներով, որոնք առնչվում էին Հայաստան-Ադրբեջան խնդիրներին, ընդհանրապես, Հարավային Կովկասի շուրջ զարգացումներին:

Ֆրանսիան Ադրբեջանից գազ չի գնում․ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել, ո՛չ գազով, ո՛չ նավթով, ասաց Մակրոնը՝ Հայաստանին տեր կանգնելու հարցին ի պատասխան...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ի «Իրադարձություն» հաղորդման ժամանակ պատասխանել է լրագրող Կարոլին Ռուի հարցերին, խոսել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին: Նա նախ փաստել է, որ Հայաստանը միշտ պայքարել է այս տարածաշրջանում հանդուրժողականության, խաղաղության համար, իսկ Ֆրանսիան «հայերի կողքին կանգնել է մեկ դարից քիչ ավելի առաջ»: «Մենք պայքարել ենք Հայոց ցեղասպանության ժխտողականների դեմ։ Եվ շատ ընտանիքներ են եկել Ֆրանսիա, մեր հայրենակիցներից շատերը հայկական ծագում ունեն։ Ի՞նչ վիճակում է այսօր Հայաստանը։

Երկու տարի առաջ պատերազմ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, որը միջազգայնորեն չճանաչված տարածք է, և որի շուրջ վեճ կա, բայց Հայաստանը Ղարաբաղում էր, քանի որ Ղարաբաղը գտնվում է այդ երկրի սրտում (ցույց է տալիս քարտեզը-խմբ․)։ Ադրբեջանը սկսեց սարսափելի պատերազմ՝ բազմաթիվ զոհերով ու վայրագ տեսարաններով և գրավեց այս տարածքը։ Այս սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություններ ձեռնարկեց սահմանի երկայնքով, ինչպես տեսնում ենք այս քարտեզի վրա, որպեսզի, հավանաբար, կարողանա իր տարածքի մի ծայրից մյուսը միջանցք բացել»։

Հարցին, թե ի՞նչ կարող ենք անել, Ֆրանսիայի նախագահը պատասխանում է. «Մենք հստակ դատապարտել ենք։ Անմիջապես զանգահարեցի նախագահ Ալիևին՝ Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին, որոնք մի քանի օր անց եկան Փարիզ։ Ֆրանսիան միջնորդ ուժերից մեկն է։ Այսպիսով, առաջին հերթին, ես ցանկանում էի, որ այս երկու երկրները հրավիրվեն Պրահա՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Սա, ի դեպ, նորագույն պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն ընձեռեց, որպեսզի Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հանդիպեն: Ասեմ ձեզ Պրահայի հանդիպման կարևորությունը․ Եվրոպական խորհրդի նախագահի հետ միասին մենք հավաքեցինք Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին, և որոշեցինք, որ առաջին հերթին կողմերը պետք է պարտավորվեն ճանաչել 1991 թվականի սահմանները: Ահա սպիտակ գիծը. թող ընդունեն եվրոպական առաքելությանը, որն այս օրերին մեկնում է հետագա խախտումները դիտարկելու համար, որպեսզի միջազգային հանրությունն այսուհետ կարողանա դիրքորոշվել և վերականգնել կարգն ու սահմանների նկատմամբ հարգանքը:

Իսկ այս սահմանին արդեն երկու տարի ի՞նչ է կատարվում։ Այնտեղ 5000 ռուս զինվոր կա։ Այս հակամարտության հիմքում հակամարտություն կա։ Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմության այս հակամարտությունը, միջամտեց հակամարտությանը և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանին։ Եվ տեսեք, այստեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից ապակայունացնող մանևր է, որը Կովկասում փորձում է անկարգություններ ստեղծել՝ բոլորիս թուլացնելու և պառակտելու համար։ Պարզ ասած, Ֆրանսիան այստեղ է, ներկա է և միջնորդ ուժ է: Իսկ հայերին բաց չենք թողնի»։

Կարոլին Ռույի հարցին, որ Ադրբեջանի նկատմամբ հանդուրժողականություն չկա՞, քանի որ մենք գազային պայմանագիր ենք կնքել, Էմանուել Մակրոնը հակադարձում է, ոչ Ֆրանսիան այնտեղից գազ չի գնում, պայմանավորվածություն չկա, ու հավելում. «Եվրոպական մի քանի երկրներ գազային պայմանագրեր ունեն, իհարկե։ Իսկ ինչ վերաբերվում է Ֆրանսիային ու Եվրոպայի ձայնին, ապա ուղիղ ձեր աչքերի մեջ նայելով ու մեր բոլոր հայրենակիցների առաջ պետք է ասեմ, որ մեր արժեքները և մեր սկզբունքները հնարավոր չէ գնել, ո՛չ գազով, ո՛չ նավթով»։

Դե ինչ, ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող պետության մի ղեկավարը՝ Ֆրանսիայի առաջնորդը մյուս համանախագահող պետության՝ Ռուսաստանի ղեկավարի իրական նպատակների մասին բավական հստակ է արտահայտվել: Սա Մակրոնի կողմից առավել քան, մեղադրանք է՝ Ռուսաստանը խաղում է Ադրբեջանի խաղը, ասել է թե՝ հետապնդում է ադրբեջանական շահ, ընդ որում՝ թուրքական մեղսակցությամբ, և վերադառնում է Հարավային Կովկաս՝ թուլացնելու Հայաստանը:

Մոսկվայի արձագանքը միանգամայն սպասելի էր, բայց համաձայնենք՝ ՌԴ-ին ուղղված «մեղադրանքները» ցրելու առումով ոչ կատարյալ: «Ոչ կոռեկտ», «անընդունելի» համարելով Ֆրանսիայի նախագահի գնահատականներն, այդ մեղադրանքների լրջությունը չի նվազում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1813 անգամ
Լրահոս
Մեր ուսերի վրա է մնացել այդ բեռը, հիմա գործելու մեր ժամանակն է․ Վեհափառը՝ Եռաբլուրից (video) Վիվառոյի Վիգենի ձեռքից օրը ցերեկով ամեն ինչ խլելու են.նոր օլիգարխիկ համակարգ է ձևավորվում.Նահապետյան (video) Վեհափառ Հայրապետը բարձրաստիճան հոգևորականների հետ այցելել է Եռաբլուր (video) Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am