Թելման Քալաշյանը սգո սրահում այլ մարդու է փնտրել և խոստացել է վերադառնալ ու սպանել նրան. նոր զարգացումներ

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ իրավապահները փնտրում են Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում սպանություններ իրականացրած Թելման Քալաշյանին: Ինչպես հայտնի է, Արմավիրի մարզի բնակիչ Թելման Քալաշյանը պարտք ու պահանջի խնդիր էր ունեցել Շամիրամ գյուղում ապրող մի շարք անձանց հետ եւ, ըստ էության, Շամիրամ գյուղի բնակիչները, որոնց հետ նա գործարքի էր գնացել, ավելի ուշ հրաժարվել էին տալ իր գումարը, որը, ըստ տարածված լուրերի, կազմել է 100 հազար դոլար: Եվ ահա, այս պարտքի հարցն էլ ճակատագրական դարձավ 4 երիտասարդների համար: Բանն այն է, որ օգոստոսի 1-ին Թելման Քալաշյանը զինված մուտք էր գործել Շամիրամ գյուղի սգո սրահ եւ կրակոցներ արձակել, ինչի արդյունքում 4 մարդ մահացել էր: Աղմկահարույց այս սպանությունից հետո Թելման Քալաշյանը փոխուստի էր դիմել, եւ մինչեւ օրս իրավապահները չեն կարողանում նրան գտնել: Սակայն այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ մահացած անձանց հարազատները հայտնվել են վատ իրավիճակում: Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքի օրը Քալաշյանը փնտրել է մեկ անձի, որին այդպես էլ սգո սրահում չի հայտնաբերել եւ հայտարարել է, որ նրան էլ է գտնելու եւ սպանելու: Արդյունքում, սպանված անձանց հարազատները վախի մեջ են` չիմանալով, թե իրենց ինչ կարող է սպասվել ամեն րոպե: Իսկ թե կոնկրետ ում է փնտրել Թելման Քալաշյանը, սպանվածների հարազատները հրաժարվեցին ասել` նրա անվտանգությունից ելնելով:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները Մոսկվայում բացվել է Արցախին նվիրված ցուցադրություն 2021-ին Պուտինի նկարի դիմաց մոմ վառելով Նիկոլը վերընտրվեց․ Սուրեն Սուրենյանց (video) Չեմ հասկանում՝ դրանց փողը չի հերիքո՞ւմ․ Դպրաբակում՝ Քոչարյանին (video) Իմ պապական հողերը տվին․ ազատամարտիկի եղբայրը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Պուտինն արդեն զգուշացրել է․ հունիսի 7-ից անցնելու են կոնկրետ քայլերի․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանին Դիլիջանում․․․ (video) «Մոտենանք ՔՊ-ականներին»․«Առավոտից կռիվ ես ման գալիս»․Քոչարյանի և Աղվան Վարդանյանի հումորային զրույցը (video) «Նիկոլը ման եկող կնոջ նման է․ գործի վրա բռնել են, ու․․․»․ Սուրեն Սուրենյանց (video) «Սաղս էլ քեզ ենք ձայն տալու, մենակ քեզ»․ Դպրաբակում Ռոբերտ Քոչարյանը ջերմ ընդունելության արժանացավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am