Ես նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ ընկերություններ են մասնակցում տենդերներին․ ԶՊՄԿ խորհրդի անդամ Նարեկ Բաբայան

ԶՄՊԿ-ի`կառավարության 20 տոկոսի մասնաբաժինն ստանալուց հետո ընկերության վերաբերյալ հրապարակումներ կան, թե կառավարությունը ներգրավված է ԶՊՄԿ-ի կառավարման տարբեր հարցերի մեջ և ՔՊ-ականների է տեղավորելու ընկերությունում:

Ըստ հրապարակման` կառավարության ներկայացուցիչը՝ ԶՊՄԿ խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը կազմակերպում է ՔՊ-ականների աշխատանքի տեղավորումը, իսկ իր ընկերոջ «ՆարԱր» անունով շինարարական ընկերությունը ԶՄՊԿ-ում շինարարական մեծ պատվեր է ստացել։

Հարցին անդրադարձել է Նարեկ Բաբայանը։ «ՆարԱր» ընկերության՝ ԶՄՊԿ-ում մեծ պատվեր ստանալու մասին Բաբայանը մասնավորապես ասաց, որ ինքը չի մասնակցում ԶՊՄԿ գործառնական կառավարման հարցերին։

«Առավել ևս՝ թե որ կազմակերպություններն են աշխատում ԶՊՄԿ-ում, ոչ միայն իմ գործառույթների մեջ չի մտնում, այլև ես նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ ընկերություններ են մասնակցում տենդերներին, ովքեր են դրանք շահում։ Միակ բանը, որից տեղյակ եմ, այն է, որ ի տարբերություն նախորդ տարիներին, շինարարական ընկերությունները ընտրվում են բաց ու թափանցիկ տենդերներով, եւ այդ մեխանիզմը գործարկվել է համեմատաբար վերջերս։ Սա հենց կառավարության գործառույթներից մեկն է՝ ԶՊՄԿ ղեկավարության հետ համատեղ բարձրացնել կառավարման թափանցիկությունը եւ բացառել կոռուպցիոն սխեմաները։ Կարծում եմ՝ Հայաստանում ցանկացած խոշոր շինարարական ընկերություն կհաստատի, որ մրցույթները թափանցիկ են»։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում թափանցիկության եւ կառավարման արդյունավետության բարձրացման փաստը վերջերս ընդգծել էր նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության նիստին պնդելով, որ նաեւ դրա շնորհիվ են ԶՊՄԿ-ում բարելավվել տնտեսական ցուցանիշները և հարկային մուտքերը:

ԶՊՄԿ—ից մեր հարցմանը չպատասխանեցին, ասելով որ անհեթեթությունների չեն արձագանքում։ Միայն ասացին, որ «ՆարԱր» անվանումով կապալառու այս պահին ԶՊՄԿ-ն չունի, իսկ շինարարական տենդերները իրականացվում են անընդհատ և դրանց մասնակցում եւ շահում են լավագույն գին-որակ առաջարկողները։



tert.am

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am