Ստամբուլում հայտնաբերվել է Վան Դեյքի նկարը
Ստամբուլում հայտնաբերվել է ֆլամանդացի հանրահայտ գեղանկարիչ Անտոնիս վան Դեյքի նկարը: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ վկայակոչելով թուրքական պարբերականները, նկարը մաքսանենգ ճանապարհով Վրաստանի տարածքից Թուրքիայում է հայտնվել: Կտավը մոտավորապես 14 մլն դոլար է գնահատվում: Ինչպես ենթադրում են թուրքական իրավապահ մարմինները, մինչ այդ նկարը Վրաստանում էր հայտնվել Ռուսաստանից, իսկ Ռուսաստան՝ Եվրոպայից: Լրատվամիջոցները նշում են, որ նկարը ապօրինի ճանապարհով փորձել են վաճառել երկու գործարարներ, որոնք ոչ պաշտոնական տեղեկություններով Վրաստանի քաղաքացիներ են: Նրանց ձերբակալել են: Այլ մանրամասների մասին առայժմ չեն հայտնում:
